Գոռ Սահակյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը դարձավ բրոնզե մեդալակիր
Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ 71 կգ քաշային Գոռ Սահակյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Այդ մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից;
Պոկում վարժությունում Սահակյանը բարձրացրեց 145 կգ ու դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 175 կգ, 182 կգ: Այս ձևում էլ նա կրկին երրորդն է:
Երկամարտի 327 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

