Թրամփը նվազեցնում է փախստականների սահմանաչափը մինչև 7500 մարդու և առաջնահերթությունը տալիս է ՀԱՀ սպիտակամորթներին
Թրամփի վարչակազմը սահմանափակում է Միացյալ Նահանգներ ընդունվող փախստականների թիվը մինչև 7500 մարդու և այսուհետև առաջնահերթությունը տալու է սպիտակամորթ հարավաֆրիկացիներին. հաղորդում է BBC News-ը։
Այդ քայլը, որը հայտարարվել է հինգշաբթի հրապարակված ծանուցմամբ, ուժի մեջ կմտնի հաջորդ ֆինանսական տարվա ընթացքում և կտրուկ կրճատում է նախկին նախագահ Ջո Բայդենի սահմանած 125 հազար սահմանաչափի համեմատ։
Նվազման պատճառը չի նշվել, սակայն ծանուցման մեջ նշվում է, որ այն «պայամանավորված է մարդասիրական նկատառումներով կամ այլ կերպ՝ ազգային շահերից ելնելով»։
2025 թվականի հունվարին Թրամփը ստորագրել էր գործադիր հրամանագիր, որով կասեցվեց ԱՄՆ փախստականների ընդունման ծրագիրը կամ USRAP-ը, որը, ըստ նրա, ԱՄՆ կառավարությանը հնարավորություն կտա առաջնահերթություն տալ ազգային և հասարակական անվտանգությանը։

