«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը քննադատության արժանացավ ոլորտի փորձագետների կողմից: ՀԾԿՀ-ն, ըստ էության, փորձ է անում ինտերնետ պրովայդերներից պահանջել 2 տարով արխիվացվել օգտվողների ընթացիկ տվյալները (IP, IMEI, էլեկտրոնային փոստի տվյալներ և այլն) և դրանք բացահայտել օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Իրավաբան Դավիթ Սանդուխչյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս խնդրի վերաբերյալ ասաց, որ այս որոշմամբ գրանցվում են բոլոր այն գործողությունները, որոնք անձը կատարում է համացանցում:
Վարկային ռիսկը Հայաստանում վերջին շրջանում ավելացել է, ու դա անհնարին է չնկատել։ Վարկային շուկայի որոշ հատվածներ ակնհայտորեն տաքանում են. ծանրանում է վարկերի բեռը` ավելացնելով վարկառուների խոցելիությունը։ Այլ հարց է, որ գուցե ռիսկը դեռ այնպիսին չէ, որ կարող է բարդություններ ստեղծել ֆինանսական հաստատությունների համար։
««Եվ-և»-ի քաղաքականություն փորձել է ՀՀ-ն իրականացնել նախկին իշխանությունների օրոք, ինչի է դա հանգեցրել, մենք գիտենք, ուստի ես չեմ կարծում, որ հիմա ներկայիս իշխանությունները ռիսկի գնան՝ թեկուզ ինչ-որ բանով նյարդայնացնեն Կրեմլին: Նրանք դա չեն անի»,- ասաց Վասաձեն: Նա նշեց, որ ՀՀ իշխանությունները չեն անի նման բան, քանի որ Կրեմլը լրջորեն վերահսկում է ՀՀ ներքաղաքական դաշտը, Հայաստանը և Ռուսաստանն ինտեգրված են այնպես, որ Մոսկվան համարյա թե անսահմանափակ հնարավորություններ ունի, և պատիժը կգա անհապաղ: «Երևանում այդ մասին շատ լավ գիտեն»:
Ես պետք է խիստ քննադատական խոսք ուղղեմ այսօրվա Կառավարությանը, որովհետև «Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագիրը» չի գործում, դա այն հարցն է, որը լուծվում է մեկ օրում, և եթե կառավարությունն ընդունակ չէ մեկ օրում այդ հարցը լուծելու, բացի խիստ բացասականը՝ այլ կարծիք հնչեցնել չեմ կարող։
Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը, 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ սեպտեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկում է եղել մշակութային կենտրոն-թանգարանի և զբոսայգու մասին, որի արդյունքը եղել է այս հանձնարարականը՝ կազմել ցուցադրության հայեցակարգն ու ներքին հարդարման դիզայնը, շրջակա այգու նախագիծը:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» արդյունահանում և վերամշակում է մոլիբդենի և պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են երկու առանձին` պղնձի և մոլիբդենի խտանյութեր:
«Ֆիլմերի ֆինանսավորումը որևէ կապ չունի իշխանության թելադրանքի հետ. իշխանությունը չի ֆինանսավորում ֆիլմը, իշխանությունը հատկացնում է գումար ֆիլմարտադրությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայեր» համահայկական մեդիահարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը՝ անդրադառնալով «Մել» ֆիլմի ֆինանսավորմանը:
«Ես բավականին շատ առիթներ եմ ունեցել՝ ասելու, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա, և դրա համար այստեղ կրկնելը անհրաժեշտ չհամարեցի: Սահմանադրական դատարանի շուրջ արհեստական ճգնաժամ է ստեղծվել, և ես ցավում եմ, որ իմ գործընկերը (ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը-Գ.Ս.), եթե այստեղ ճգնաժամ տեսնում է, այդ հարցը չբարձրացրեց մինչև իր՝ ՍԴ դատավոր ընտրվելը, կամ գոնե հեղափոխությունից անմիջապես հետո: Որևէ մեկը այդ հարցը չբարձրացրեց»:
Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հիմքում մեծ դերակատարում ուներ հույսի գործոնը։
Իրականում նման քվեարկություններով Հայաստանը, հանուն Ռուսաստանի, նպաստում է սեփական մեկուսացմանը, որն արտահայտվում է ամենատարբեր դրսևորումներով, սակայն ամենաառարկայականը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում աշխարհի վերաբերմունքի տեսքով: Նման բանաձևերն իրականում անուղղակիորեն դիրքավորում են երկրներին, և Հայաստանը, ինչպես միշտ, դիրքավորվում է Ռուսաստանի կողքին՝ արժանանալով, առաջին հերթին՝ Արևմուտքի համապատասխան վերաբերմունքին:
Սա նույն քաղաքական պրոցեսի մասն է 2019թ. հունիսի 20-ից հնարված սահմանադրական ճգնաժամի «հանգուցալուծման» միջոցով: Եթե շահառուն ես լինեի, ինձ համար վիրավորական կլիներ, որ անաշխատ եկամուտ են առաջարկում: Ես այն կարծիքին եմ, որ ՍԴ-ում աշխատում են կենսագրություն ունեցող արժանապատիվ մարդիկ, որոնք չեն կարող օգտվել այդ կենսաթոշակից: Սա հենց կարող է բարեվարքություն դիտվել:
«Եթե չլիներ անհրաժեշտ հագեցվածություն, այդ աշխատանքը հնարավոր չէր լինի իրականացնել: Կրկնում եմ՝ ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ ռազմական բժիշկները կարողացել են անել հնարավորը վիրավորվածների շրջանում հաշմանդամության տոկոսը նվազեցնելու և հետագայում բարդություններից խուսափելու համար: Այսօր ունենք այն, ինչ ունենք: Իսկ թե ով ինչ է ասում, լավ կլիներ, որ չխուսափեին հարցը քննել, քննարկել այն մարդկանց հետ, որոնք քաջատեղյակ են գործից»,- եզրափակեց ռազմաբժշկական վարչության նախկին պետը:
Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ սա ուղղված է Արթուր Վանեցյանի դեմ, և շատ հնարավոր է, ես չեմ բացառում, բայց այստեղ կարևոր մեկ այլ հարց է առաջանում՝ արդյո՞ք դա ազգային անվտանգության խնդիրն է։ Ընդհանրապես ԱԱԾ-ն պետք է լինի փակ կառույց և զբաղվի հետախուզությամբ և հակահետախուզությամբ, իսկ մեզ մոտ ԱԱԾ-ն ամեն ինչով զբաղվում է և օրվա հերոսն է. և՛ կոռուպցիոն հանցագործություններ է բացահայտում, և՛ տարբեր մարդկանց է ասֆալտին փռում… Ինչ վերաբերում է այդ 30 ապօրինի որդեգրման դեպքերի բացահայտմանը, ապա եկեք սպասենք և տեսնենք, թե ինչպիսի՞ն կլինի հետագա ընթացքը, որքանո՞վ դրանք կապացուցվեն, որովհետև մենք բազմիցս ենք լսել նման հնչուն արտահայտություններ, բայց հետո դրա շարունակությունը չի եղել։
«Նախկին ռեժիմից շատ մարդիկ շարունակում են աշխատել: Խոսքն այն մասին չէ, որ որոշ պրոֆեսիոնալ մարդիկ, այսինքն՝ այն մարդիկ, որոնք չինովնիկական պաշտոններ են զբաղեցնում նախարարություններում և կատարում են չինովնիկական աշխատանքներ, նրանք, անկախ իրենց պատկանելությունից, պետք է շարունակեն աշխատել, եթե պրոֆեսիոնալներ են, բայց տեսնում ենք, գիտենք, որ նախ՝ ռեժիմի շատ անդամներ շարունակում են կառավարել որոշ ոլորտներ, այդ թվում՝ ստվերային կառավարել որոշ ոլորտներ, դա ակնհայտ երևում է ամեն ինչից: Եվ շատ ակնհայտ է, որ նախկին ռեժիմը դեռ չի հանձնվել»:
«Հակառակորդի հարձակումը եղել է անակնկալ: Իսկ Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՀՀ վարչապետ, այսօր բոլոր հնարավորություններն ունի հստակ հիմնավորելու և ապացուցելու դրանք: Թող բարի լինի անել»,- ասաց Զաքարյանը:
«Օրումեջ ասում են՝ ե՞րբ ա փոխվելու մարդու կյանքը. էդ ասողների կյանքը մենակ վատանալու ա սրանից հետո». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ 2020 թվականի բյուջեում արտացոլված թվերին ու նախագծի վերաբերյալ քննադատություններին։
«ԱԺՄ կուսակցությունը նորից վերականգնելու եմ: Նախատեսում ենք երևի գարնան ամիսներին համագումար անել, և դա նշանակի, որ արդեն մտել եմ քաղաքական դաշտ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ «Վերնատունը» վերկուսակցական կատույց է, ու այնտեղ քաղաքական հարցերը քննարկվում են մի քիչ այլ երանգներով: Այս օրերին շատերին է հետաքրքրում, […]
«2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատված, այն է՝ շինարարություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, եկել է 310 միլիոն դոլարի ներդրում, իսկ այդ նույն ոլորտներից դուրս է արտահոսել 295 մլն դոլար»,- այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ընդգծելով, որ նախկինում նման ցուցանիշներ երբեք չեն արձանագրվել։
«Ակնհայտ է, որ հայկական կողմի իրարարամերժ հայտարարությունները բանակցային գործընթացը տարել են փակուղի»,- Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքի ընթացքում այս մասին ասաց ՀՀ պետական գործիչ Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում արձանագրվող միտումներին:
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը այսօր համաժողով է կազմակերպել՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի փակուղի մտնելու հանգամանքը, հանրության պառակտումն ու Սահմանադրական դատարանի ու դատաիրավական համակարգի դեմ եղած ճնշումները:
Որքանո՞վ է բյուջեն հեղափոխական և իրատեսական. այս մասին այսօր Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ դիմելով պատգամավորներին, հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Գավառի բնակիչ Մաթևոս Մաթևոսյանը Գավառից ձիով հասել է Երևան, որպեսզի հանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա ասում է, որ իր տղային ապպրինի ձերբակալել են, ու եկել է Երևան՝ անձամբ Նիկոլ Փաշինյանից արդարություն պահանջելու: Ոստիկանները նրան հանդիպել են Թումանյան-Նալբանդյան խաչմերուկում:
Նոյեմբերի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկի հարցմանն ի պատասխան՝ մեկնաբանել է 168.am-ի հնչեղություն ստացած մի հրապարակումն այն մասին, որ ԵԱՏՄ-ից հատուկ ծրագրով իբրև աջակցություն ստացած 4 թանկարժեք TOYOTA Land Cruiser Prado ջիփերից երկուսը փոխվարչապետ Ավինյանի ձեռամբ ծածուկ «քոռ ու փուչ է արվել»՝ անձամբ իր և իր հովանավորյալ պաշտոնյաներից մեկի բարձր կոմֆորտն ապահովելու համար։
«Հայաստանում հասունանում է իսկական հեղափոխությունը՝ իմաստների հեղափոխությունը». Սպարտակ Սեյրանյան
«Այսօր մեր հասարակությունը շատ բարդ բարոյահոգեբանական վիճակում է, նույնիսկ ավելի բարդ, քան, այսպես կոչված՝ թավշյա իշխանափոխության ժամանակ»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացել բուհերում Հայոց լեզու և գրականություն, Հայոց պատմություն առարկաների պարտադիր դասավանդման շուրջ։ Ներկայում այդ առարկաների դասավանդումը պարտադրվում է օրենքով։ Նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նոր նախագծով այդ առարկաների դասավանդման հարցը թողնված է բուհերին։ Այս փոփոխության հիմքում դրված է բուհերին ակադեմիական ազատություն տալու մտադրությունը։ Բանն այն է, որ բարձրագույն կրթության ոլորտում կա ակադեմիական ազատության սկզբունք, և դրա բաղադրիչներից մեկն էլ այն է, որ բուհերն իրենք որոշեն դասավանդվող առարկաների ցանկը։
««Մել(ինե)»-ն ինտիմ վավերագրական ֆիլմ է Մել Դալուզյանի մասին, ով Հայաստանի ամենատաղանդավոր ծանրամարտիկներից մեկն է` ժամանակին սիրված չեմպիոն, ով մեդալներ է ստացել և համաշխարհային ռեկորդներ գրանցել, բայց ում համբավը փոխակերպվեց անվանարկման, երբ նրա տրանսգենդեր ինքնությունը հրապարակայնացվեց: Ֆիլմը տարիներ և «հազարավոր կիլոմետրեր» ձգվող պատմություն է, որը ներկայացնում է կյանքերի շրջադարձերը՝ ինքնադրսևորման և բիրտ ավանդական հասարակության միջև:
ՄԱԿ-ի (UNSTAD) Առևտրի և զարգացման կոնֆերանս կազմակերպությունը հրապարակել է Հայաստանի ներդրումների վերաբերյալ զեկույց, որում որպես ներդրումների վրա բացասաբար ազդող գործոն՝ հիշատակվում է Ամուլսարը:
«Եթե այս բառապաշարն արդյունավետ էր մեկ տարի կամ 10 ամիս առաջ, ապա այսօր այն անարդյունավետ է, կարծում եմ՝ շատ դեպքերում նույնիսկ հակառակ արդյունքն է տալիս։ Մասնավորապես, երբ խոսում են «ասֆալտին փռելու» և «պատերին ծեփելու» մասին։ Մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ գործող իշխանության գործիքակազմում, քարոզչական ռեսուրսներում կան գործիքներ, որոնք արդեն հնացել են։ Դրանք ազդեցիկ ու արդյունավետ կարող էին լինել մեկ տարի առաջ, այսօր դրանց ազդեցությունը զրո է։ Մենք տեսնում ենք, որ այսօր մարդկանց ձերբակալությունները նույնպես որևէ արդյունք չեն տալիս, ինչպես տալիս էին մեկ տարի առաջ»,- նշեց քաղտեխնոլոգը։