Բաժիններ՝

Գանգուր բաշով առյուծը դարձել է սոցիալական ցանցերի աստղ

Վայրի բնության լուսանկարիչ Կամբիզ Պուրգանադեի կողմից Քենիայի Մասայ Մարա արգելոցում արված գանգուր բաշով առյուծի լուսանկարը վիրուսային է դարձել՝ հիացնելով ամբողջ աշխարհի առցանց օգտատերերին։ Այս մասին գրում է NDTV-ն:

Լուսանկարում պատկերված է Նզուրի անունով առյուծը։ Նա այժմ ապրում է այլ երիտասարդ արուների հետ միասին, որոնք առանձնացել են գլխավոր խմբից։ Մասնագետները ենթադրում են, որ նրա գանգուր բաշը կարող է գենետիկական հատկանիշների, խոնավ կլիմայի և անձրևից հետո բնական չորացման համադրության արդյունք լինել:

«Հիշեք իմ խոսքերը. Նզուրին Մասայ Մարայի ամենագեղեցիկ առյուծներից մեկն է»,- մեկնաբանել է լուսանկարիչը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031