
«Դա Ծառուկյանի վեջն էլ չի լինելու». Գագիկ Ծառուկյանը՝ գույքահարկի ավելացման մասին

Գույքահարկի ոլորտում առաջիկայում նախատեսվող փոփոխությունների «շահառուներից» մեկը լինելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ իր բազմաքանակ ունեցվածքով: 168.am-ը Գ.Ծառուկյանից հետաքրքրվեց՝ գույքահարկի ավելացումն ամենաշատը Ձե՞ր վրա է ազդելու:
«Բայց խի՞»,- զարմացավ Ծառուկյանը:
Դիտարկմանը, որ՝ քիչ գույք չունեք, Ծառուկյանը պատասխանեց.
«Այսինքն՝ Ծառուկյանը, ինչ օրենք ընդունվի, որ օգտակար է երկրին, պետությանը, ես կողմնակից եմ: Դու գնա նենց մարդկանց հարցրա, որ հազիվ ապրում են, կամ իրենց երկրում ներդրում են արել, ուրիշ տեղ չեն արել: Դա Ծառուկյանի վեջն էլ չի լինելու: Եթե պետք է արվի, թող քննարկեն: Ծառուկյանի վրա դա ոչ մի բան էլ չի ազդելու»: