Սննդաբանը զգուշացրել է մանդարինի թաքնված վտանգների մասին

Շուկայական տեսքը պահպանելու համար մանդարինները և մյուս ցիտրուսային մրգերը մշակվում են քիմիական նյութերով, որոնք կարող են վտանգավոր լինել առողջության համար: Այս մասին սննդաբան Ջենի Չիշեն զգուշացրել է Mirror-ին տված հարցազրույցում։

Բժիշկը նշել է, որ իմազալիլը և թիաբենդազոլը, որոնցով պատում են ցիտրուսային մրգերը, ազդում են լյարդի և էնդոկրին համակարգի վրա: Քիմիական նյութերը կարող են այլ տհաճ ախտանիշներ ևս առաջացնել, ինչպիսիք են մաշկի գրգռումը և նյութափոխանակության և նյարդաբանական խանգարումները։

Չիշեն պարզաբանել է, որ այս նյութերը անվնաս են փոքր չափաբաժիններով օգտագործման դեպքում: Նա որպես ամենամեծ ռիսկ նշել է մրգերի կեղևով տարբեր ուտեստներ պատրաստելը: Առողջությունը պաշտպանելու համար սննդաբանը խորհուրդ է տվել մանրակրկիտ լվանալ մրգերը նախքան օգտագործելը:

Տեսանյութեր

Լրահոս