Առանց ՀՀԿ-ի հնարավոր չէ Հայաստանն ազատել Փաշինյանից. Հայկ Մամիջանյան 

«Ես գուշակ չեմ. չեմ կարող ասել, թե արտաքին ուժերն ինչո՞ւ են իշխանության ղեկին պահում Նիկոլ Փաշինյանին, բայց պնդում եմ՝ արտաքին ուժերի այդ նպատակները չեն բխում հայ ժողովրդի շահերից։ Հետևապես, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, այդ նպատակները Հայաստանը կկանգնեցնեն գոյաբանական վտանգի առաջ։ Հենց այդ վտանգը չեզոքացնելու համար է, որ ՀՀԿ-ն ներքաղաքական օրակարգի հարց դարձրեց իմպիչմենտի  օրակարգը»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթեում այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։  

Նա համաձայն չէ դիտարկումների հետո, թե իմպիչմենտի գործընթացը դոփում է տեղում։

«Ինչպե՞ս է դոփում, երբ մենք հունիսի 7-ին առաջադրեցինք Մասիս համայնքի ղեկավար և քաղբանտարկյալ դարձած Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, ունեինք ընդամենը 6 ստորագրություն, ամիսներ անց՝ ունենք 34-ը»,- ասաց Մամիջանյանը։

Դիտարկմանը՝ եթե  նույն տրամաբանությամբ մի քանի ամիս էլ պահանջվելու է ՔՊ-ական պատգամավորների ստորագրությունների համար, այդ դեպքում վրա են հասնում 2026-ի հերթական ընտրությունները, Հայկ Մամիջանյանը արձագանքեց.

Կարդացեք նաև

«Հիմա այդ աշխատանքը տարվում է՝ անկախ նրանից, որ ՔՊ-ականները հայտարարում են, թե չեն ստորագրելու։ Հայաստանում ռեպրեսիվ համակարգն այնպիսին է, որ, կրկնում եմ, այն ՔՊ-ականները, որոնք երեկոյան ստորագրելու են իմպիչմենտի համար, առավոտյան դարձյալ հայտարարած են լինելու, թե չեն ստորագրելու։

Մյուս կողմից, եթե այս գործընթացից ՔՊ-ականները չեն վախենում, այդ  դեպքում վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին ինչո՞ւ կալանավորեցին։

Սա իրենց վախի մասին է։ Իրենք այս քայլով իմպիչմենտը նախաձեռնողների մեջքը չկոտրեցին. ՔՊ-ն թող իր մեջքի մասին մտածի, մերն ամուր է, իսկ Դավիթ Համբարձումյանը շարունակելու է մնալ խորհրդարանական ընդդիմության և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնության վարչապետի թեկնածուն, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ»,- ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը՝ ընդգծելով՝ ոչ մի քաղաքական ուժ Փաշինյանին միայնակ հեռացնել չի կարողանալու։

Ճշտող հարցին՝ իսկ առանց ՀՀԿ-ի կարողանալո՞ւ են Փաշինյանից ազատել Հայաստանը, Մամիջանյանը պատասխանեց.

«Ո՛չ, և թող սա մեծամտություն չընկալվի»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս