Հայաստանը Նախիջևանի միջոցով մուտք կունենա Իրանի երկաթուղիներ, իսկ Ադրբեջանի միջոցով՝ Ռուսաստանի. Ալիև

Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին հունվարի 5-ին տված հարցազրույցում ասել է, թե Հայաստանը միայն կշահի կոմունիկացիաների բացումից. «Որովհետև Հայաստանը կարող է և կդուրս գա ստեղծված փակուղուց։ Ճանապարհներ կբացվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ճանապարհներ կբացվեն Թուրքիայի և Հայաստանի միջև։ Հայաստանը Նախիջևանի միջոցով հասանելիություն կստանա Իրանի երկաթուղիներին, Ադրբեջանի միջոցով՝ Ռուսաստանի երկաթուղիներին։ Այլ կերպ ասած, սա նաև օգտակար է Հայաստանի համար։ Այստեղ պարտվողներ չպետք է լինեն։

Ամեն դեպքում, տնտեսական կամ տրանսպորտային տեսանկյունից պարտվողներ չեն լինի։ Եթե որևէ մեկը քաղաքական տեսանկյունից իրեն պարտվող է համարում, դա, այսպես ասած, նրանց խնդիրն է։ Բայց եթե բոլորը գործնականորեն մոտենան այս հարցին, նրանք կկարողանան տեսնել օգուտները իրենց համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031