Եթե 907-րդ բաժնի ընդունման պաշտոնական պատճառը շրջափակումն էր, ապա այսօր այն այլևս գոյություն չունի. Ալիև
Իրավիճակը կտրուկ փոխվել է Թրամփի վարչակազմի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները հասել են նոր մակարդակի, և Ադրբեջանը սպասում է, որ Կոնգրեսը կչեղարկի 907-րդ փոփոխությունը, որն «այժմ թվում է լիովին աբսուրդային». ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նշելով, որ ներկայումս տարբեր վայրերից Ադրբեջանի տարածքով Հայաստան են տեղափոխվում բեռներ, ճանապարհները բաց են, և նույնիսկ ադրբեջանական նավթամթերք է արտահանվում Հայաստան, Ադրբեջանի ղեկավարն ասել է. «Եթե 907-րդ բանաձևի ընդունման պաշտոնական պատճառը շրջափակումն էր, ապա այսօր այն այլևս գոյություն չունի։
Հետևաբար, մենք, անշուշտ, սպասում ենք, որ Թրամփի վարչակազմն, օգտագործելով իր ռեսուրսները, կկարողանա համոզել Կոնգրեսի անդամներին, մասնավորապես Հանրապետական կուսակցության անդամներին, այս փոփոխությունը լիովին չեղյալ համարելու անհրաժեշտության հարցում։ Եվ մենք ունենք բավարար հիմքեր հույս ունենալու դրա համար»։
