Բաժիններ՝

Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա. եղանակի տեսություն

Այսօրվանից Հայաստանում օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Օդի ջերմաստիճանը հունվարի 6-10-ի գիշերը կբարձրանա 16-20, հունվարի 6-9-ի ցերեկը՝ 3-5 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։

Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Հունվարի 9-ի ուշ երեկոյան, 10-ին առանձին շրջաններում ձյուն կգա։

Հունվարի 6-ին Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի -1-ից +6, գիշերը` -9-ից -11 աստիճանի սահմաններում։

Մայրաքաղաքում ձյուն է սպասվում հունվարի 10-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս