Փաշինյանի վաղվա միջոցառման մասսովկան կապահովեն նաև գյումրեցիները

Ինչպես երեկ Նիկոլ Փաշինյանը 10 տիրադավների ձեռքով ղազագիրը ստորագրելիս հայտարարել էր, վաղը դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի ՔՊ-ի ղեկավարի առաջնորդությամբ երթ տեղի կունենա։ Այս միջոցառումը Նիկոլ Փաշինյանն անվանել է ուխտերթ։ Դրա մասսովկան ապահովելու համար մոբիլիզացվել է Հանրապետության, այդ թվում` մարզերի ողջ վարչական ռեսուրսը։

Այսպես, 168.am-ի տեղեկություններով` վաղը ձյուն-ձմեռով, Գյումրու ու Շիրակի մարզի ողջ եկեղեցիները թողած` մարզի` պետական ֆինասավորում ունեցող հիմնարկների աշխատակիցներին կբերեն Երևանում մասնակցելու Փաշինյանի գլխավորած միջոցառմանը։ Ավելին՝ Շիրակի` մազից կախված մարզպետ Դավիթ Առուշանյանի աշխատակազմը լծված է մարզի գյուղերից ու քաղաքներից մարդաքանակ ապահովելու ու գազելներով նրանց Երևան տանելու գործին։

Դավիթ Առուշանյանը վստահաբար գիտի` Սուրբ Յոթ Վերքի ֆիասկոյից հետո այս գործը ձախողելը նրան միանշանակ չի ներվի։ Այս գործը հանձն է առել անել մարզպետի` Գոռ անունով օգնականը, ով ժամանակին սկանդալային պատմությունների մեջ է հայտնվել ֆայտոնչի ու պարեկ ծեծելու դրվագներով։
Փաշինյանի ցասմանը չարժանանալու համար մարզերից Երևան մարդ բերելու գործին խառնվել են նաև նախարարությունները:

Մեր տեղեկություններով` քանի որ մարզային բժշկական կենտրոնները գտնվում են Առողջապահության նախարարության ենթակայության ներքո, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի անմիջական«դաբրոյով» մի գազել բուժաշխատող կգա նաև «Գյումրի» բժշկական կենտրոնից։

Կարդացեք նաև

Հանձնարարվել է Նիկոլ Փաշինյանի աջակիցների համար տրանսպորտ ապահովել Երևան գալու համար։

Այնպես որ ամեն ինչ այնպես էլ, ինչպես ամեն անգամ։ Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն կրեատիվության դեֆիցիտ ունի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031