Աշխարհի բոլոր երկրները պետք է հարգեն մյուսների ընտրած զարգացման ճանապարհը․ Սի Ծինփին
Միակողմանի ահաբեկումը լրջորեն խաթարել է միջազգային կարգը, ուստի բոլոր երկրները պետք է պահպանեն միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը․ այս մասին, ըստ ռուսական РИА Новости-ի, հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Իռլանդիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։
«Այսօր աշխարհը լի է փոփոխություններով և քաոսով, իսկ միակողմանի հարձակումը լրջորեն խաթարել է միջազգային կարգը։ Բոլոր երկրները պետք է հարգեն այլ ժողովուրդների ինքնուրույն ընտրված զարգացման ուղին և պահպանեն միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները։ Մեծ տերությունները պետք է օրինակ ծառայեն»,- ասել է Սի Ծինփինը։
