«Անուշ» օպերայի մոդեռն տարբերակի երևանյան պրեմիերան տեղի կունենա 2013-ի ապրիլի 23-ին: Արմեն Համբարձումյանի փոխանցմամբ՝ «Անուշը» Ֆրանսիայի Նանտեխ արվարձանում բեմ կբարձրանա չորս անգամ. պրեմիերան այստեղ տեղի կունենա մայիսի 22-ին: «Ռեժիսորը Կաննի փառատոնի դափնեկիր Սերժ Ավետիքյանն է: Ներկայացումը կլասիկ չի լինելու, լինել է մոդեռն եվրոպական ոճով, քանի որ ռեժիսորը, բալետմայստերը, կոստյումների դիզայները, տեխնիկական ապահովումը ֆրանսիացիներ են, բայց խումբը, դերասանները, երգիչները Հայաստանից են»,- ասաց Արմեն Համբարձումյանը:
Բրիտանական էկրանային պարարվեստի լավագույն նմուշները ներկայացնող «Forward Motion» ֆիլմաշարը կներկայացվի Հայ Ֆեստ միջազգային թատերական 10-րդ փառատոնին: Այն արտացոլում է բրիտանական պարարվեստի զարգացման նորարար միտումները և ներկայացնում Միացյալ Թագավորության արվեստագետների տեսակետը ժամանակակից պարողների գործունեության վերաբերյալ:
«Ամեն մարդու պետք էլ չէ կանչել: Ամեն մարդու մենք կարծում ենք մտավորական, բայց նրանք մտավորականի ստվեր էլ չեն: Մենք խոսում ենք ամեն տեղ տեսակով հայ մնացած մարդկանց մասին»:
«Լավ արվեստագետները շատ են: Եվ ես ազատ ժամանակ գտնելուն պես նախընտրում եմ հաճախել համերգներ»:
Ջերարդ Գաֆէսճեանի անհատական հավաքածուն օրերս համալրվեց ևս մեկով: Ուղիղ Նյու Յորքից Երևան ժամանած կապույտ «Կիվին» իր ուրույն տեղը գտավ Ջերարդ Գաֆէսճեանի ստեղծած քանդակների պարտեզում: Քանդակը պատկանում է ամերիկացի արվեստագետ Պիտեր Վոյտուկին:
Նախագահը ողջունել է տաղանդաշատ արվեստագետին և ընդգծել, որ Հայաստանում նրան ընդունում են որպես անկեղծ և մեծ բարեկամի, ով 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր մեր ժողովրդի կողքին է: Հայ ժողովուրդը, Հանրապետության ղեկավարի խոսքով, երախտապարտ է իր բոլոր բարեկամներին, այդ թվում՝ Եվգենի Կիսինին և մշտապես ուրախ է հյուրընկալել նրանց Հայաստանում:
«Եթե բոլորը…» ֆիլմում հերոսուհու հայրը ռուս զինվոր Ալեքսանդր Մասլեննիկովն է, որը զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ` պաշտպանելով իր կնոջ հայրենիքը: Քսան տարի անց Ալեքսանդրի աղջիկը գալիս է հոր գերեզմանի վրա ծառ տնկելու, գտնում է հոր ընկերներին, փորձում են իրականացնել նրա ցանկությունը, բայց պարզվում է, որ այդ գերեզմանը մնացել է սահմանից այն կողմ…
Վաղը մեկնարկում է «Կինոաշուն-2012» ազգային կինոյի ամիս» ծրագիրը: Հայաստանի ազգային կինոկենտրոնից տեղեկացնում են, որ կինոտոնն այս անգամ նվիրվում է կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան Համո Բեկնազարյանի 120-ամյակին: «Կինոաշուն-2012»-ը կմեկնարկի Արմավիրում՝ հայկական առաջին հնչյունային՝ «Պեպո» ֆիլմի ցուցադրությամբ:
Կոմպոզիտոր անվանվելու համար այնքան բան պետք է սովորես, այնքան երկար ճանապարհ պետք է անցնես: Ով քիչ բան գիտի, նրան թվում է, որ շատ բան գիտի: Բայց դա այդպես չէ: Այնքան առարկաներ կան, որոնք անցնելուց հետո միայն դու կհասկանաս, թե ինչ է կոմպոզիտոր ասվածը, ինչ է երգը: Իհարկե, լինում են նաև բացառություններ, որ առանց մասնագիտական կրթության կարողանում են գրել մեկ պրոֆեսիոնալ երգ:
«Ասել, որ ինչ-որ ուղիղ կապ կա տեսասկավառակի որակի և մարդու տեսողության վատթարացման միջև` սխալ կլինի, բայց այն, որ վատ որակի ամեն տեսակ ապրանք կարող է բացասաբար ազդել առողջության վրա` դա հաստատ է: Լարվածությունը, հաճախակի թարթելու ցանկությունը, աչքերի կարմրությունը կարող են առաջացնել խնդիրներ, որոնք անդառնալի կլինեն մարդու համար»։
Ձայներ նմանակողը
«Երբ մտավորականն առաջին բարդությունից հեռանում է, նրան պետք էլ չէ հետ կանչել: Սակայն կան մարդիկ, իսկապես մտավորականներ, ովքեր ցավից կամ ստիպված այլ պատճառներից հեռացել են: Նրանք ամեն օր, օտարի հողում՝ կարոտով լի, ստեղծագործում են հայրենիքի մասին, հայրենիքի համար: Ցավոք, հեռացած մարդկանցից շատ քչերն են այդպիսին…»:
Երևանում Բրիտանական դեսպանատունը և Պողոսյան պարտեզներ հիմնադրամը սեպտեմբերի 27-ին, ժամը 16.00-ին Սիրահարների այգում կազմակերպում են Միացյալ Թագավորության Թագուհի Եղիզաբեթ II-ի թագադրման 60 ամյակին նվիրված նստարանների բացման արարողություն:
«Գիտեի, որ հայ եմ, բայց ոչ լեզու գիտեինք, ոչ հայկական մշակույթ ունեինք, ոչ էլ հայի հոգեբանություն ունեինք: Հայաստանում ինձ շատ լավ եմ զգում: Գիտեմ, որ ինձ վտանգ չի սպառնում, ազատ ու հանգիստ եմ: Քնում եմ և վստահ եմ քնում, չեմ վախենում, որ պատուհանս կբացեն, կհարձակվեն ինձ վրա, ու ես ո՞ւր փախնեմ: Հայաստանում ես վախ չունեմ, ապահով եմ ապրում: Բացի դա` հայի հոգեբանություն մեջս արթնացավ, ճանաչեցի, կապվեցի արմատներիս»:
Կան տաղանդավոր շատ երաժիշտներ, ովքեր ոչինչ էլ չեն ունեցել, բայց բարձունքների են հասել` «Dorians»-ը: Մենք ավելի մեծ խնդիրներ ունենք, մենք շատ ենք փակված, մեզ չեն ճանաչում: Ես ուզում եմ` մեզ ճանաչեն, որովհետև մենք արժանի ենք: Ինգա և Անուշ Արշակյանները կամ «Dorians»-ը լինելու են առաջինը, որ կոտրելու են այդ սառույցը, քանի որ իրենց արվեստը համամարդկային է:
«Այն որոնել է կյանքի չերևացող երակները, թույլ է տվել մոտենալ այրող հարցերին և չշտապել բոլոր հարցերին համար պատասխաններ մշակելուց»,- ասում է «Գարուն» ամսագրի մատենագիտության հեղինակ Լևոն Անանյանը:
Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, առավոտյան ժ. 11.00-ին, Հյուսիսային պողոտայի անցորդներն ականատեսը եղան մի յուրօրինակ ֆլեշմոբի: Անցորդների զարմացած հայացքների առաջ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) և Հովհաննես Չեքիջյանի պետական ակադեմիական երգչախումբը կատարում էին Հայաստանի հիմնը:
Սամվել Կարապետյանը նկատեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունում պետք է բարձրաձայնել հայկական հուշարձանների պահպանության խնդիրը:
«Եթե բոլորը» Բելյաուսկենեի լիամետրաժ դեբյուտն է, մինչ այդ նա աշխատել է միայն հեռուստաֆիլմերում ու սերիալներում:
Երեկ, համատարած տոնակատարությունների ֆոնին, թերևս, ամենաանկեղծ իրադարձությունը տեղի ունեցավ Ժամանակակից արվեստի թանգարանում:
Բելգիայում բնակվող հայ ջութակահար Հրաչյա Ավանեսյանն իր հաղթանակներին ավելացրեց ևս մեկը: Նա ամերիկացի ջութակահարուհի Էնն Ակիկո Մեյերսի հայտարարած համացանցային մրցույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Քանդակն ունենալու է գրքեր տեղադրելու համար նախատեսված պահոցներ, որտեղ քաղաքացիները կարող են դնել իրենց կարդացած գրքերը կամ վերցնել ընթերցելու համար: Հեղինակը ցանկանում է, որ իր արձանի միջոցով, հայ հասարակությունը վերագտնի գիրք կարդալու բարի ավանդույթը:
Այդպիսով, Ռուսաստանն արդեն երկրորդ տարին է՝ Հայրենական մեծ պատերազմի մասին ֆիլմ է առաջադրում «Օսկարի»։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են «Օսկարի» դափնեկիրներ եւ հավակնորդներ, պրոդյուսերներ եւ ռեժիսորներ: Օրինակ` Նիկիտա Միխալկով, Վլադիմիր Նաումով, Կարեն Շահնազարով, Պյոտր Տոդորովսկի, Ալեքսանդր Սոկուրով, Ալեքսեյ Ուչիտել, Պավել Չուխրայ, Սերգեյ Բոդրով, Գեորգի Դանիելիա, Անդրեյ Կոնչալովսկի, Անդրեյ Զվյագինցեւ եւ այլոք, գրում է NEWSru.com-ը:
Գյումրիում տեսա երիտասարդ ուսանողների, աշխարհի ամենալավ երիտասարդությունն է: Աշխարհի առաջադեմ, լավ կրթություն ստացած ուսանողների հետ շատ եմ շփվել, բայց նրանք անտարբեր մարդիկ են, իսկ Գյումրիի երիտասարդության մեջ էդ ի՜նչ կյանք կա:
Ձայներ նմանակողը (մանրապատումների գրքից)
Ծովախեցգետինները` պահածոյատուփում
Նախատեսվում է 360 քառակուսի մետրի վրա կառուցել երկհարկ շինություն, որտեղ հավուր պատշաճի կհավերժացվի Հրանտ Մաթևոսյանի հիշատակը և նրա մշակութային ու հասարակական ժառանգությունը կներկայացվի հանրությանը։
Կարեն և Սամվել Կարապետյանների նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ լույս է տեսել հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի երկերի ընտրանին:
Նորվեգացի իմպրեսիոնիստ նկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչը» կտավի անանուն սեփականատերն առաջին անգամ ստեղծագործությունը ցույց կտա հանրությանը: Անանուն սեփականատերն աշխատանքը գնել է աճուրդի ընթացքում: Գնորդի ինքնությունը մինչ այժմ գաղտնի է մնում:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում անցկացնում է միջոցառումների շարք: Սեպտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում կենտրոնը կազմակերպում է «Հանդիպում արվեստի հետ», «Կարին» խորագրերով միջոցառումները: