Բաժիններ՝

Գրքի քանդակ՝ WiFi սարքավորումով (լուսանկարներ)

Այսօր  Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց տեղի ունեցավ ոսկերիչ-դիզայներ Արմեն Դավթյանի (Նուռ) հեղինակած «Ընթերցողը» քանդակի բացման արարողությունը:

168.am-ի հետ զրույցում Ա. Դավթյանն ասաց, որ արձանի պատրաստման վրա աշխատել է մոտ մեկ տարի. «Այն իրենից ներկայացնում է գրքերի կույտ: Ներսում տեղադրված է WiFi  սարքավորում, որը թույլ է տալիս այցելել ընդամենը մեկ կայք, այն է՝ karda.am: Մարդիկ այնտեղից կարող են ներբեռնել 1 մլն առաջարկված գրքերից ցանկացածը, տանել տուն և կարդալ, կամ էլ նստել տեղում և կարդալ»:

Նուռը մեզ հետ զրույցում նաև ասաց, որ արձան պատրաստելու և տեղադրելու առաջարկն ինքն է արել Երևանի քաղաքապետարանին, որն էլ «սիրով համաձայնել է տվյալ միտքն իրականացնելուն»:

Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանն էլ, իր հերթին, ասաց, որ այս արձանի խորհուրդն այն է, որ այսօր ամփոփվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված «Երևանը՝ 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք»  ծրագիրը. «Երևանը որքան էլ որ այս տիտղոսը փոխանցի Բանգկոկին, միևնույն է, շարունակելու է մնալ գրքի մայրաքաղաք, որովհետև բազում նախաձեռնություններ կան, որոնք դեռ ընթացքի մեջ են: Վստահաբար պիտի ասենք, որ բազմաթիվ ծրագրեր իրենց լուրջ դերակատարումն ունեցան մեր հանրույթի մեջ, որովհետև «Երևանը՝ 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» լինելու բացմանը մենք ունեցանք արձանի բացում՝ Կորյուն փողոցի վրա, և փակմանը ևս ունենում ենք մնայում արժեք, որը տարիներ շարունակ մեզ կհիշեցնի, որ երբևէ՝ 2012 թվականին, հանդիսացել ենք Գրքի համաշխարհային մայրաքաղաք, և այս կամ այն կերպ՝ և՛ կպարտավորեցնի, և՛ անպայման հպարտություն կներշնչի»:

Կարդացեք նաև

Քանդակի բացման արարողությանը նաև ներկա էր աշխարհահռչակ պոետ Ադոնիսը:

«Մենք կվախենայինք, որ համակարգիչը, համացանցը պետք է ջնջեն գրքի դերը և անհետ կորստի պիտի դատապարտեն: Բայց իրողությունն այն է, որ համացանցը եկավ ավելի հաստատելու գրքի և՛ դերակատարությունը, և՛ արժեքը: Գրքի կողքին հատուկ կարևորություն ունի ընթերցողը, որովհետև գիրքը իմաստավորվում է ընթերցողի ներկայությամբ»,- ասաց նա:

Լուսանկարները՝ Գոհար Արամյանի և ՖոտոԼուրի

Nur Ardzan (1) Nur Ardzan (2) The Reader52 The Reader01 Nur Nur Ardzan (4) Nur Ardzan (3) Nur Ardzan (8) The Reader02 Nur Ardzan (9) Nur Ardzan (6) Nur Ardzan (7)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս