«Շատ տպավորված եմ, որովհետև գիտեմ, որ այստեղ շատ դժվար է իրենց համար: Մեզ մոտ աճպարարական իրերի երկու խանութ կա. ինձ համար հինգ րոպե է անհրաժեշտ այնտեղ հասնելու համար: Այստեղ նման բան չկա. այստեղ դժվար է նույնիսկ քարտեր գտնելը: Երբ առաջին անգամ տեսա հայ աճպարարների հմտությունները, շատ տպավորվեցի: Շատ եմ զարմանում, որ հայ աճպարարներին չեն ճանաչում: Նրանց պետք է ճանաչել, քանի որ նրանք հոյակապ են: Հայերը պետք է իմանան, որ նրանք այդքան տաղանդավոր են: Պետք է խրախուսել հայ երիտասարդներին»:
Ամեն հեղինակ կենտրոնացած է մեկ մարդու ներքին աշխարհի վրա և չի կարողանում այդ ներքին աշխարհը բացել այնպես, որ մեկ մարդու խնդիրը համամարդկային, գլոբալ նշանակություն ձեռք բերի:
ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած մշակութային միջոցառումները, տրամադրած գումարները բավական չեն ոլորտը կենդանի պահելու համար: Այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց նկարիչ Արա Հայթայանը:
Ազատախոհության համար Սախարովի անվան մրցանակը այս տարի շնորհվել է երկու իրանցիների` փաստաբան Նասրին Սոթուդեին և կինոռեժիսոր Ջաֆար Փանահիին։ Երկու գործիչները առաջին իրանցիներն են, որոնք արժանանում են Եվրախորհրդարանի հեղինակավոր մրցանակին։
Մարդու առաքելությունն այս կյանքում մահվան, ստորության հանդեպ բարոյական հաղթանակն է: Դա ինքն իրեն չի լինում: Ես ֆատալիստ չեմ և հասկանում եմ, որ մարդ արարածի մեջ երկուսն էլ կա: Մենք ենք որոշում՝ որ ուղղությամբ գնալ:
Հայաստանի մշակութային և հասարակական գործիչները հանդես են եկել նախաձեռնությամբ, որով պատրատվում են դիմել «Օսկար» կինոակադեմիային` առաջարկելով երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնում «Լավագույն հայկական ֆիլմ» մրցանակին և էկումենիկ ժյուրիի մրցանակին արժանացած «Եթե բոլորը» ֆիլմը, որը նաև ներկայացվել է «Օսկարի», ընդգրկվելով ընտրված 70 ֆիլմերի ցանկում, դիտարկել բացառապես որպես արվեստի ստեղծագործություն:
Տապիեսի յուրաքանչյուր կտավը` հանց հարված մտրակով:
Արվեստագետի աշխատանքներն այլ բան չեն փնտրում, քան ներքին նմուշօրինակը, որքան իրական, նույնքան էլ կոնկրետ, ինչպես այն, ինչը նա կատալոնացու խանդավառությամբ և վայրենու հափշտակվածությամբ ինքնամոռաց տենչում է մարմնավորել:
Լուսանկարիչ Էդգար Մարուքյանը շրջել է Լեղնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառ քաղաքում և լուսանկարել քաղաքի դեռևս չբնակեցված և չվերականգնված ծայրամասային թաղամասը:
Վաղը` հոկտեմբերի 20-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի իտալացի լուսանկարիչ Էուջենիո Մոլինարիի անհատական ցուցահանդեսը: Հեղինակի աշխատանքներն արդեն ցուցադրվել են Եվրոպայի և Ռուսաստանի մի շարք երկրներում:
Հոկտեմբերի 20-ին Անգլիական այգում տեղի կունենա Սոցարտ նկարչական միջոցառում, որի նպատակն է բարձրաձայնել առկա սոցիալական խնդիրները նկարելու միջոցով: Անգլիական այգու տարածքում տեղադրված կլինեն 100% վերամշակված թղթեր, ներկեր, վրձիններ և այլ նկարչական նյութեր, որպեսզի նկարիչներն, արվեստասերները և պարզապես անցորդները նկարեն իրենց անհանգստացնող սոցիալական խնդիրները:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի գրասենյակից:
Այսօրվանից երևանյան գրախանութներում կարող եք գնել Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը» վեպը` հայերեն թարգմանությամբ: Թարգմանությունը՝ անգլերենից, և ծանոթագրությունները՝ Զավեն Բոյաջյանի: «Արդի գրականության անկյունաքարերից մեկը հռչակված այս ինքնակենսագրական վեպը, որ պատմում է ամերիկացի տարագիր գրողի փարիզյան կյանքի ու սեքսուալ արկածների մասին, անպատշաճ համարվելով՝ 30 տարի արգելված է եղել նրա հայրենիքում:
168.am-ը Նաիրա Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված ներկայացման մեջ դերասանուհիների փոփոխությունը և ինչո՞ւ միայն այդ օրը: Ն. Մովսիսյանի խոսքով, դերասանուհիներից մեկն այդ նույն օրը խաղալու է մեկ այլ ներկայացման մեջ, ուստի ինքը 4 տարի դադարից հետո կրկին խաղալու է Նարեկ Դուրյանի «Մորաքույրը Փարիզից» ներկայացման մեջ:
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի վանական համալիրների, հուշարձանների, պատմական տարածքների մերձակայքում` ոչ միայն մեր երկրի անվտանգությանը սպառնացող երևույթ է, այլև՝ անգրագիտության հետևանք:
2009թ. Հայաստանի մշակույթի նախարարությունն ամերիկյան AMAP (Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր) կազմակերպության հետ մի պայմանագիր է ստորագրել, համաձայն որի` AMAP-ը պետք է ապահովեր հայկական հուշարձանների զարգացման աշխատանքները: Խոսքը վերաբերում է Հայաստանի տարածքով մեկ պատմական հուշարձանների մոտ տեղադրված տեղեկատվական ցուցատախտակներին:
Ֆիլմի նախաձեռնողների խոսքով` այն «ստեղծվել է 2009 թ. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման անհաջող նախաձեռնությունից հետո և բացահայտում է թաքնված պատմությունները և խաբեությունը, որոնք ձևավորվել են մարդկանց ինքնություններ և մարդկանց ցրել ամբողջ աշխարհով մեկ` սկսած Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածներից` մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտություն»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել է կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանին՝ ծննդյան 75-ամյակի աթիվ, մաղթել նրան քաջառողջություն և ստեղծագործական հաջողություններ:
Յուլիան Անգելովը վերջին տարիներին իր ճամփորդությունների ընթացքում լուսանկարում է հայկական մշակութային կոթողները, տարբեր երկրներում բնակվող հայերին, նրանց կենսակերպը:
Զարդանախշի շռայլությունը և սրտի խորքերը` Գրիգոր Նարեկացու պոեզիան
Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում կբացվի «ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից» ցուցահանդեսը: Այս ցուցադրությամբ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը շարունակում է միջթանգարանային համագործակցության իր ծրագիրը` համատեղ ցուցադրություններ կազմակերպելով քույր-թանգարանների հետ:
«Էնքան տարօրինակ հարց եք տալիս: Ես դեռ այդ մասին չեմ մտածել: Հետո ես չեմ առաջադրելու: Եթե առաջադրեն, ես կմտածեմ՝ համաձայնե՞մ, թե՞ ոչ»: Նկարիչների միության նախագահը հավելեց, որ համագումարն, ըստ միության կանոնադրության, գումարվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ. վերջին համագումարը տեղի էր ունեցել 2008-ին:
Այս օրերին «Դալան» գալերեայում ցուցադրվում է աբստրակցիոնիստ Լևոն Վարդանյանի (Լեո-Լեո) «Մոնոքրոմ էմոցիաներ» ֆիգուրատիվ նկարչության շարքը:
Հանրաճանաչ հումորիստ Կարեն Ավանեսյանը, ով տեղափոխվել էր մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք, հիմա իրեն համեմատաբար լավ է զգում. այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել է դերասանի տնօրեն Ռոման Հակոբյանը:
– Բալետը իմ կյանքն է, բալետը և պարը ինձ համար հնարավորություն է փոխանցել երաժշտության էներգիան, հուզականությունը պարի միջոցով: Դա մարմնի պլաստիկայի, կեցվածքի, միևնույն ժամանակ զգացմունքերի փոխանցումն է հանդիսատեսին, որովհետև առանց զգացմունքի և սիրո պարը անհնար է պատկերացնել, ինչպես անհնար է պատկերացնել ոչ միայն կյանքը, այլև ցանկացած տեսակի հարաբերություն:
Յուլիան Անգելովը բուլղարացի լուսանկարիչ, պատմաբան, ֆոտոլրագրող և ճանապարհորդ է: Ավարտել է Սոֆիայի համալսարանի պատմության ֆակուլտետը: Սովորել է նաև Բուլղարիայի Թատրոնի և կինոյի ազգային ակադեմիային կից գեղարվեստական լուսանկարչության դպրոցում: Վերջին տարիներին Յուլիանն իր ճամփորդությունների ընթացքում լուսանկարում է հայկական մշակութային կոթողները, տարբեր երկրներում բնակվող հայերին: Նա 2004թ. Թուրքիայի կողմից Արարատ սարն է բարձրացել և երազում է այցելել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:
Որքա՞ն կարելի է մայրաքաղաքի կենտրոնը խեղդել եկեղեցիներով, երբ ունենք գյուղեր, ուր եկեղեցի չկա:
Վերջին տարիներին Յուլիանն իր ճամփորդությունների ընթացքում լուսանկարում է հայկական մշակութային կոթողները, տարբեր երկրներում բնակվող հայերին: Այդ ընթացքում նա հայերեն որոշ արտահայտություններ է սովորել: Սիրում է հայերին և հիացած է հայ մշակույթով: Նա 2004թ. Թուրքիայի կողմից Արարատ սարն է բարձրացել, հայ մշակույթի և հայերի մասին պատմող լուսանկարչական ցուցահանդեսներ է կազմակերպել (տես` այստեղ), և երազում է այցելել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:
Հեռուստատեսությունը բոլորովին այլ մարդ է ստեղծում, մշակույթն այլ մարդ է դաստիարակում, կրթությունն՝ այլ: Մենք այսօր, մեր իսկ հասարակության շերտերի մեջ ունենք շատ բացեր: Պետք է լինի ընդհանուր ճանապարհ, որով պետք է անցնեն բոլորը: Կարևոր չէ լինել լավ գիտնական, լավ երաժիշտ, պետք է բոլորը լինեն լավ քաղաքացի: Մենք հաճախ կոչ ենք անում՝ գնալ Եվրոպա: Բայց նա անհաստատ, անկայուն «մարդ» է, նա ապացուցեց, որ կացնով մարդ է: Մենք պետք է հստակ իմանանք՝ ի՞նչ ենք անում և ինչի՞ համար: