Բաժիններ՝

Կարակասում նախագահական պալատի մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Կարակասում Վենեսուելայի նախագահի նստավայրի մոտ հրաձգության ձայներ են լսվել։ Այս մասին հաղորդում է BNO News-ը՝ վկայակոչելով ականատեսներին: Փոխանցում է rbc.ru-ն։

Կրակոցների մասին գրում է նաև AFP-ն՝ հղում անելով կառավարությանը մոտ կանգնած աղբյուրին: Միևնույն ժամանակ, զրուցակիցը հավելել է, որ «իրավիճակը վերահսկողության տակ է»:

Հրաձգության մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են հունվարի 5-ին՝ ժամը 20:30-ին (Երեւանի ժամանակով՝ հունվարի 6-ին՝ ժամը 4:30-ին), իսկ սոցցանցերում սկսել են տարածվել տեսանյութեր, որոնցում երեւում են զինված մարդիկ, հաղորդում է BNO-ն:

Ըստ AFP-ի աղբյուրի, մոտավորապես այդ ժամանակ անհայտ անօդաչու թռչող սարքեր թռան Կարակասի կենտրոնում գտնվող պալատի վրայով, և անվտանգության ուժերը պատասխան կրակ բացեցին: Դա տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Դելսի Ռոդրիգեսը երդվել է որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ։

Սպիտակ տան երկու ներկայացուցիչներ հայտնել են, որ ԱՄՆ-ն առնչություն չունի միջադեպին, հաղորդում է NBC News-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս