Գրական թերթն արդեն հնարավոր է կարդալ նաև համացանցում
Գրական թերթը այսուհետ կարելի է կարդալ նաև www.grakantert.am-ում: Այսօր ՀՀ գրողների միությունում տեղի ունեցավ միության պաշտոնաթերթի կայքի շնորհանդեսը:
Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի խոսքով՝ վերջին տարիներին թերթը մեծ լսարան է ձեռք բերել: «Թերթն ունի կայուն ընթերցող, և այն որ, թերթը հաճախ սպառված է լինում, արդեն կարևոր ցուցանիշ է»,- ասաց Լ. Անանյանը: Նրա խոսքով՝ մինչ կայքի ստեղծումը թերթի էլեկտրոնային տարբերակը տարածվում էր ԱՄՆ-ում՝ Կալիֆոռնիայի գրողների միության ղեկավարի միջոցով, որն ունի շուրջ հազար բաժանորդ:
Ի դեպ, «Գրական թերթում» ընթերցողին և աշխատակիցներին անակնկալ է սպասվում, այդտեղ կարելի է գտնել թերթի առաջին համարը, որը լույս է տեսել 1932թ.-ին: Թերթի կայքը ունի մի շարք բաժիններ, օրինակ՝ «Գրադարակ» բաժնում կարելի է ծանոթանալ նոր լույս տեսած գրքերին, «Մեր մասին» բաժնում կարելի է տեղեկանալ թերթի աշխատակիցների մասին և այլն:
Տեղեկացնենք, որ grakantert.am-ում թերթի էլեկտրոնային տարբերակը կտեղադրվի թերթի տպագիր տարբերակի լույս տեսնելուց մեկ շաբաթ անց: