5000 դոլարի ներկայացուցչական ծախս են արել, որի հաշիվ-հիմնավորումը չկա. ֆիննախին չեն ներկայացրել

Արտաքին գործերի նախարարությունը դիմել է Կառավարությանը և հերթական անգամ խնդրել է Կառավարության պահուստային ֆոնդից միլիոնավոր դրամներ հատկացնել նախարարությանը։

Արարատ Միրզոյանի ղեկավարած գերատեսչությունը Կառավարության պահուստային ֆոնդից ստացել է 29.7 միլիոն դրամ, որից 6.7 մլն դրամը ծախսելու է արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակման համար, 23.0 մլն դրամը՝ օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության, COP17-ի ՀՀ նախագահության բանակցային/բովանդակային խմբի ներկայացուցիչների տարբեր ոլորտային միջազգային համաժողովներին ակտիվ ներգրավվածություն ապահովելու նպատակով:

Միևնույն ժամանակ, արտգործնախարարությունը խնդրել է հավելյալ 5000 դոլար՝ տարբեր կազմակերպչական ծախսերի և հյուրասիրության կազմակերպման նպատակով։

Ֆինանսների նախարարությունն ԱԳՆ-ին առաջարկել է կցել հաշվարկ-հիմնավորումներ, թե, մասնավորապես, 5000 դոլարը հարակից ինչ միջոցառումների համար է ծախսվել, կցել նաև գնված ավիատոմսերի արժեքը հիմնավորող փաստաթղթերը:

Կարդացեք նաև

ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ 5000 դոլարի հաշվարկ-հիմնավորումներ այս պահին չկան:

Տեսանյութեր

Լրահոս