Բաժիններ՝

Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։30-ի սահմաններում Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Անդրանիկ Գ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Պետրոս Պ․-ի վարած «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս