Ձերբակալվել է Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը

Ձերբակալվել է Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը, հայտնում են @ArmeniaSputnik–ի աղբյուրները։

«Նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- @ArmeniaSputnik–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին, Վաղարշապատ համայնքի գյուղերից մեկում ՔՊ կուսակցության մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի է ունեցել բարեգործական միջոցառում: Միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ: Նվերները փոխանցողների թվում է եղել նաև ՔՊ կուսակցության ավագանու անդամի թեկնածու:

Տեսանյութեր

Լրահոս