Բաժիններ՝

«Արմենչիկ կամ Թաթա պիտի լինես` երաժշտությամբ փող վաստակելու համար». Արա Դաբանջյան

Ամերիկյան Element Band խմբի անդամ Արա Դաբանջյանը պատասխանելով 168.am-ի հարցին, թե հնարավո՞ր է ԱՄՆ-ում դրամ վաստակել` հայկական երգեր երգելով, ասաց. «Ինչպես Հայաստանում, Լոս-Անջելեսում էլ հնարավոր չէ մաքուր հայկական երաժշտությամբ փող վաստակել: Արմենչիկ կամ Թաթա պիտի լինես` երաժշտությամբ փող վաստակելու համար: Հայկական մաքուր, անխառն երաժշտության դեպքում այսօր դա գրեթե անհնար է: Ամերիկացիները կարող են. նրանք միլիոնավոր լսարան ունեն, իսկ մեր երաժշտությունը մնում է քչաթիվ ճաշակով մարդկանց համար, որոնք, Լոս-Անջելեսում, ամեն դեպքում ավելի շատ են, քան` Հայաստանում»:

Իսկ խմբի անդամ Սոսե Քեշիշյանը նշեց. «Հայաստանում մարդկանց մեծ մասը հայերեն երգեր է լսում, որոնք մեզ անծանոթ են, մեր երգերը չեն, հայերեն բառերով են, բայց` եվրոպական կամ ուրիշ երաժշտությամբ, Լոս-Անջելեսում ավելի մեծ կարոտ կա հայկական ժողովրդական երգերի հանդեպ»:

Մեր այն հարցին, չե՞ն մտածում Հայաստան տեղափոխվելու մասին, Արա Դաբանջյանը պատասխանեց. «Կարծում եմ` դրսում մնալով ավելի շատ բան կարող ենք անել Հայաստանի համար, քան` այստեղ գալով: Մեր գալը անհրաժեշտություն չէ, կարելի է հեռվից էլ ծրագրեր իրականացնել, օժանդակել երաժշտական կյանքի զարգացմանը: Այս այցին արդեն շատ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին` հետագա համագործակցության համար»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս