Բաժիններ՝

«Խորհրդավոր ընթրիք». Ո՞վ է եղել Հիսուսի և Հուդայի բնորդը

«Խորհրդավոր ընթրիքը» նկարելիս Լեոնարդո դա Վինչին հատուկ նշանակություն էր տալիս երկու կերպարների՝ Հիսուսին և Հուդային։ Երկար փնտրտուքներից հետո նրան վերջապես հաջողվեց երիտասարդ երգիչ գտնել՝ Հիսուսի կերպարի համար։ Սակայն Հուդայի կերպարի համար դա Վինչիին 3 տարի չէր հաջողվում բնորդ ընտրել։

Սակայն մի օր փողոցում նկարիչը հանդիպեց մի հարբեցողի, ով ընկած էր առվի մեջ։ Դա մի երիտասարդ տղամարդ էր, ով հարբեցողության պատճառով տարեց էր երևում։

Դա Վինչին նրան հրավիրեց իր արվեստանոց, որտեղ միանգամից սկսեց նրա կերպարով նկարել Հուդային։ Որոշ ժամանակ անց, երբ ալկոհոլի ազդեցությունը թուլացավ, տղամարդը դա Վինչիին հայտնեց, որ մեկ անգամ արդեն բնորդել է նրա համար։ Դա եղել էր մի քանի տարի առաջ, երբ երիտասարդը երգում էր եկեղեցական երգչախմբում։ Լեոնարդո դա Վինչին նրա կերպարով նկարել էր Հիսուսին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս