Բաժիններ՝

«Ինձ խոստացիր, որ կհիշես անունը իմ…». Աշոտյանը հրապարակել է իր հեղինակած երգի խոսքերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր իր հեղինակած՝ «Ինձ խոստացիր» կանանց նվիրված երգի խոսքերը.

Ինձ խոստացիր, որ կհիշես անունը իմ:
Ինձ խոստացիր, որ կսիրես օրերը հին:
Ինձ խոստացիր, որ կպատմես հազար հեքիաթ:
Ինձ խոստացիր, որ կմնաս միշտ հարազատ:

Ինձ խոստացիր արևածագ,
Ինձ խոստացիր գարնան վտակ,
Ինձ խոստացիր, որ չեմ մնա ես մեն-մենակ:

Կանցնեն օրեր ու տարիներ` քեզ կսպասեմ:
Կանցնեն ամպեր ու քամիներ` քեզ կպահեմ:
Կանցնեն նրանք, ում համբուրել եմ, բայց ստել:
Կանցնեն նրանք, ում արթնացել ու չեմ տեսել:

Կանցնեն մարդիկ խայտաբղետ,
Կանցնեն ու կկորչեն անհետ,
Կանցնեն բոլորը` դու մնա ինձ հետ:

Ինձ խոստացիր, որ կհիշես անունը իմ…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930