Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով լրագրող է զոհվել
Սիրիայում իրանական Al-Alam հեռուստաալիքի նախկին աշխատակից Հուսամ Զիդանը զոհվել է Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է հեռուստաալիքը։
«Al-Alam հեռուստաալիքը սգում է Սիրիայում իր նախկին աշխատակից Հուսամ Զիդանի համար, որը զոհվել է Լիբանանի հարավային Սայդայի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով», – ասված է հեռուստաալիքի տելեգրամյան ալիքով տարածված հաղորդագրության մեջ:
Զիդանը 2009 թվականից Al-Alam հեռուստաալիքի սիրիական բյուրոյի լրագրող էր: Նա 2011 թվականից լուսաբանում էր Դեր Զորում, Համայում և Հալեպում ընթացող ռազմական գործողությունները:
Հեռուստաալիքը նաև հայտնել է, որ Սայդային իսրայելական հարվածից հետո զոհված լրագրողի որդին վիրավորել է, այժմ վերակենդանացման բաժանմունքում է։
Իսրայելական բանակը վերջին օրերին ուժեղացրել է հարվածները Լիբանանի հարավին, այդ թվում՝ Սայդայի, Տիրի և Նաբաթիայի շրջաններին։ Լիբանանի իշխանությունները պարբերաբար Իսրայելին մեղադրում են ապրիլին Վաշինգտոնում հայտարարված հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:



