Խորանում է ԵԱՏՄ առևտուրը չինացի գործընկերների հետ, այդ թվում՝ ՀՀ–ի և ՉԺՀ–ի միջև. Սագինտաև

ԵԱՏՄ հարաբերությունները Չինաստանի հետ զարգանում և խորանում են, աճում է փոխադարձ ապրանքաշրջանառությունը։ ԵԱՏՀ-2026-ի շրջանակում միության և ՉԺՀ-ի հարաբերությունների մասին խոսել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։ Նա պարզաբանել է, որ լոգիստիկ շղթաների արդիականացման շնորհիվ բեռները Չինաստանից անցնում են Ղազախստանով, Կասպից ծովով, այնուհետև դեպի Եվրոպա։

«Մենք առևտրի մասով բազմաթիվ համաձայնագրեր ենք կնքել ոչ միայն միջազգային ինտեգրացիոն միավորումների, այլև երկրների կառավարությունների հետ։ Մենք Չինաստանի կառավարության և պետական մարմինների հետ շատ սերտ փոխգործակցության մեջ ենք, ինչը ակնառու ցույց է տալիս, թե որքան է խորանում Ղազախստան-Չինաստան, Ռուսաստան-Չինաստան, Բելառուս-Չինաստան, Հայաստան-Չինաստան առևտուրը։ Ապրանքաշրջանառությունն աճում է, այստեղ դրականը շատ է, այդ առումով գործերը լավ են», — նշել է Սագինտաևը։

Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրային համաձայնագիրը արտոնյալ չէ. չինական կողմը շահագրգռված է արտոնյալ մաքսային ռեժիմի ներդրմամբ, սակայն ԵԱՏՄ անդամ երկրները ցանկություն են հայտնել հարաբերությունները պահպանել ներկայիս մակարդակում: ԵՏՀ կոլեգիայի նախագահի խոսքով` դա չի խանգարում զարգացնել ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները։ Եվրասիական տնտեսական միությունն առաջ է մղում զուտ տնտեսական ինտեգրումը, ուստի առաջին պլանում առևտրի զարգացումն է և տնտեսական այլ հարցեր:

Այսօր Աստանայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական 5-րդ համաժողովը, որը առանցքային գործարար իրադարձություն է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը միավորող Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար: Համաժողովը, որը կտևի մինչև մայիսի 29-ը, նվիրված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որն անցկացվում է անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Ակնկալվում է, որ համաժողովի աշխատանքներին կմասնակցեն 44 երկրների գրեթե 3000 պատվիրակներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031