Պուտինը և Տոկաևը համատեղ հայտարարություն են ստորագրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են համատեղ հայտարարություն Ռուսաստանի և Ղազախստանի ժողովուրդների բարեկամության և բարիդրացիության յոթ հիմքի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը։
Ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ժողովուրդների բարեկամության և բարիդրացիության յոթ հիմքի մասին համատեղ հայտարարության մեջ մատնանշված են երկկողմ համագործակցության ողջ համալիրի հետևողական ամրապնդման առաջնահերթ խնդիրները։
Ինչպես ընդգծել է Ռուսաստանի առաջնորդի օգնականը, յոթ հիմն ընդգրկում է Ռուսաստանի և Ղազախստանի փոխգործակցության առանցքային ուղղությունները ոչ միայն պետական, այլև մարդկային մակարդակով։
Առաջին հիմքը պատմության ընդհանրությունն է և պատասխանատու վերաբերմունքը դրա օբյեկտիվ իմաստավորմանը՝ բարեկամության և բարիդրացիության ոգով։ Երկրորդ հիմքը եվրասիական ինտեգրման զարգացման, տարածաշրջանում համագործակցության, անվտանգության և երկխոսության տարածության ձևավորման ուղղությամբ համատեղ ջանքերն են։ Երրորդ հիմքը ընդհանուր սահմանն է՝ որպես բարիդրացիության և համագործակցության տարածություն, չորրորդը՝ տնտեսական գործընկերությունը, հինգերորդը՝ լեզվական և մշակութային բազմազանությունը՝ որպես ընդհանուր ժառանգություն, ավանդական արժեքները և քաղաքակրթական մերձեցումը։
Վեցերորդ հիմքը երիտասարդությունն է, կրթական փոխանակումները և համագործակցությունը սպորտի բնագավառում։ Յոթերորդ հիմքը համատեղ հայացքն է դեպի ապագա։



