Բաժիններ՝

Գերման-կրտսերի «Դոբլաթով» ֆիլմում գլխավոր դերը օտարերկրացի է խաղալու

Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դոբլաթով» ֆիլմում գլխավոր դերը օտարերկրացի դերասան է խաղալու: Այս մասին տեղեկացրել է  ֆիլմի պրոդյուսեր Անդրեյ Սավելյեւը: Կինոնկարի սյուժեն չորս օր է ընդգրկում գրող Սերգեյ Դովլաթովի կյանքից 1971 թվականին: Դերասանների մասնակցությամբ հիմնական նկարահանումները փետրվարի 20-ին սկսել են Պետերբուրգում:

Ֆիլմի ստեղծողները դեռեւս գաղտնի են պահում այն դերասանի անունը, որը մարմնավորում է Դովլաթովին:

«Այո, նա օտարերկրյա դերասան է… Մենք բնականաբար կասենք դերասանի անունը, երբ ամեն ինչ ավարտվի, կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ, ամենայն հավանականությամբ: Նա կարող է մարմնավորել Դովլաթովին, որովհետեւ շատ լավ է հասկանում՝ ինչ է խաղում: Չնայած իր տարիքին, իսկ նա բավական երիտասարդ է, նա շատ բան է տեսել կյանքում, ուստի շատ լավ է զգում»,- ասել է Սավելյեւը:

Նա հիշեցրել է, որ կինոնկարն ստեղծվում է մի քանի երկրների՝ Լեհաստանի, Սերբիայի, Ֆինլյանդիայի, Հայաստանի եւ Ռուսաստանի աջակցությամբ: Դերասանական կազմն այս երկրներից է:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ ֆիլմի օպերատորը Լուկաշ Զալն է, որը հայտնի է «Իդա» օսկարակիր ֆիլմով, բեմադրող նկարիչը Ելենա Օկոպնայան է, որը Գերման-կրտսերի հետ աշխատել է «Էլեկտրական ամպերի ներքո» կինոնկարի վրա: Հայտնի է, որ ֆիլմում նկարահանվելու են դերասաններ Ելենա Լյադովան, Անտոն Շագինը, Սվետլանա Խոդչենկովան, Դանիլա Կոզլովսկին եւ ուրիշներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս