Ալիևը հայտարարել է, թե «ձեռք բերված խաղաղությունը հաստատվել է Ադրբեջանի պայմաններով»

«Ե՛վ 2020 թվականը, և՛ 2023 թվականը մեր փառահեղ հաղթանակն են, և մենք հավերժ կհպարտանանք այս հաղթանակով։ Այսօր Ադրբեջանի յուրաքանչյուր թիզ հող մեր վերահսկողության տակ է»․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Շուշիում բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Ալիևը պնդել է, թե «Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնվել են, իսկ ձեռք բերված խաղաղությունը հաստատվել է մեր պայմաններով»։

Նրա խոսքով՝ անկախությունը մեծ օրհնություն է, մեծ նվաճում։ Սակայն իրական անկախությունը լինում է այն ժամանակ, երբ երկիրը կարող է վարել անկախ քաղաքականություն, «և Ադրբեջանն այդ երկրներից մեկն է»։

Ալիևը նաև նշել է, որ շուրջը պատերազմներ են մոլեգնում, և բոլորը հայտարարում են, թե հաղթող են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031