Մեզ ոչ մեկը չի կարող հանել այս տարածքներից. Ալիևը՝ օկուպացված Արցախում
Մեզ ոչ մեկը չի կարող հանել այս տարածքներից: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ այցելելով օկուպացված Արցախ:
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ շնորհիվ «Երկաթե բռունցքի», ժողովրդի միասնության, բանակի հզորության և շեհիդների արյան՝ Ադրբեջանն այսօր գտնվում է օկուպացված Արցախի հողերում, և այլևս ոչ ոք չի կարող երկիրը դուրս մղել այդտեղից:
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի հնարավորություններն ու ուժն օրեցօր աճում են, իսկ ինքը դարձել է տարածաշրջանի ուժի գլխավոր կենտրոններից մեկը:
Նա նաև ընդգծել է, որ հինգ տարվա ընթացքում Ադրբեջանը վերականգնում է «հայերի կողմից ավերված» (չակերտները-Tert.am) տարածքները, և նշել է, որ այսքան կարճ ժամկետում նման մասշտաբի աշխատանքների անալոգներն աշխարհում գրեթե չկան:
Ալիևը հայտարարել է, որ ուժեղ պետության հիմքը ժողովրդի և իշխանության միասնությունն է:



