Նիկոլի հերթական հակաժողովրդական գործարքը. Լևոն Զուրաբյան

«Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահմԼևոն Զուրաբյանը գրում է. «ՆԻԿՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔԸ

Նիկոլ Փաշինյանին աջակցելու իր կոչով Թրամփը չի էլ թաքցնում, որ անում է դա բացառապես մի նպատակով. այն է, որ «մեր հրաշալի Ամերիկյան Նավթային Ընկերությունները ստանան հասանելիություն Կենտրոնական Ասիայից ընդհուպ մինչև Միացյալ Նահանգները»:

Այսինքն` ժողովրդավարության սկզբունքների բացահայտ խախտումը, ժողովրդի ազատ կամարտահայտությանը արտաքին կոպիտ միջամտությունը և հայ ժողովրդի վզին օտարի խամաճիկին պարտադրելն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԲԱՑԱՀԱՅՏ արդարացվում է բացառապես ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի և նավթային հսկայական շահույթի ձեռքբերման նպատակով:

Նիկոլ Փաշինյանը փաստորեն գնացել է գործարքի. նա կառուցում է ԹՐԻՓՓ-ը, ներքաշելով Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի ու Իրանի միջև աշխարհաքաղաքական հակամարտության մեջ, որում մենք կարող ենք բառիս բուն իմաստով ՈՏՆԱՏԱԿ ընկնել, փոխարենը ստանալով Արևմուտքի հակադեմոկրատական աջակցությունը Հայաստանում կառավարող հակաժողովրդական անիրավ ռեժիմին:

Ինչպես միշտ նման վիճակներում, Հայաստանը ստանալու է միայն ավեր ու կորուստ, ստանալու է բռնապետություն, լավագույն դեպքում դառնալով համաշխարհային տնտեսության հումքային կցորդ, որի տերն ու տիրակալը լինելու է Ադրբեջանը` մեր ազգային ինքնության համար իր բոլոր հետևանքներով:

Բայց կա և այլ ճանապարհ՝ Հայաստանի Խելամիտ Ուղին, որը մերժում է որևէ ճամբարի՝ այդ թվում Ռուսաստանի կցորդ դառնալը և Հայաստանը դիտարկում է որպես ինքնիշխան անկախ երկիր: Մեր խաղաղության և զարգացման բանաձևը՝ ԹՐԻՓՓ+ԲՐԻԿՍ գերտերությունների շահերի ներդաշնակեցման ծրագիրն է, որը կայուն և հարատև խաղաղություն ու զարգացում կբերի մեր երկրին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031