
ԱՄՆ-ում Էնդի Ուորհոլի 500 000 դոլար գնահատվող շարքից յոթ գործեր են հափշտակել

ԱՄՆ-ի իրավապահ մարմինների աշխատակիցները որոնում են ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի (1928-1987 թթ.) այն յոթ նկարները, որոնց վրա պատկերված են «Քեմփբել» (Campbell) ընկերության ապուրի պահածոյի տուփեր: Այս մասին ասված է Հետաքննությունների համերկրային բյուրոյի (ՀՀԲ)՝ ապրիլի 11-ին հրապարակված հայտարարության մեջ:
Խոսքը վերաբերում է այն յոթ աշխատանքներին, որոք մտնում են 10 նկարներից բաղկացած թեմատիկ շարքի մեջ, որի արժեքը գնահատվում է 500 հազար դոլար:
Ստեղծագործությունները գողացել են Սփրինգֆիլդի (Միսիսիպիի նահանգ) գեղարվեստական թանգարանից:
Նախնական տվյալներով՝ 1985 թվականից թանգարանի սեփականությանը պատկանող գործերը հափշտակվել են ապրիլի 7-ին: Իշխանությունները 25 հազար դոլարի չափով պարգեւ են առաջարկում այն տեղեկատվության համար, որը կօգնի գտնելու նկարները:
Էնդի Ուորհոլը կուլտային դեմք է փոպ-արտի շարժման պատմության մեջ: 1962 թվականին նա ստեղծեց իր «Կոկա-կոլայի կանաչ շշերը» եւ «Քեմփբելի» ապուրի տուփերը» հանրաճանաչ նկարները, ինչից հետո սկսեց որպես լուսանկարիչ եւ նկարիչ ակտիվորեն համագործակցել աստղերի հետ: «Փոպ-արտի արքան» մինչ օրս մնում Է արդիականության ամենավաճառվող նկարիչներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: