ԱՄՆ-ում 83 տարեկան հասակում մահացել է դերասան Ջերոմ Սիլբերմանը, որը հայտնի է Ջին Ուայլդեր կեղծանվամբ: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Հայաստանի Նկարիչների միությունում այսօր պաշտոնատար անձանց պակաս չէր զգացվում՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան, Արմեն Աշոտյան և այլք… Նրանք բոլորը՝ ի թիվս այլ ճանաչված և ոչ ճանաչված հյուրերի, ներկա էին 2010թ.-ից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի լուսանկարների ցուցահանդեսին։
Օգոստոսի 28-ին Սանտա Մոնիկայում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) 66 տարեկան հասակում սրտի նոպայից մահացել է մեքսիկացի լեգենդար երգիչ, երաժշտական պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Խուան Գաբրիելը: Այս մասին հայտնել է Մեքսիկայի Televisa հեռուստաալիքը:
Աշոտ Մալաքյանը, որն աշխարհին հայտնի էր Անրի Վերնոյ անվամբ, իր կյանքի 82 տարիների ընթացքում հասցրել է նկարահանել 42 ֆիլմ: «Մայրիկ» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1991թ. նոյեմբերին՝ Մարսելում: Ֆրանսիայում այս ֆիլմը միաժամանակ ցուցադրվել է 800 կինոթատրոններում:
«Միակ երեւույթը, որ ընդհանրապես ինձ դուր չի եկել, ծանր երթեւեկությունն է Երեւանում: Կարծում եմ` Հայաստանը եւ Նորվեգիան մեկ ընդհանուր հատկություն ունեն. երկու երկրներում էլ հավատում ե ն, որ ապագան երեխաների ձեռքերում է: Մենք պարզապես պետք է խրախուսենք նրանց, որպեսզի նրանք դառնան ընկերներ սահմաններից դուրս»,-եզրափակեց Հալֆդեն Թանջենը:
Լիբանանյան ծագումով իսպանաբնակ տաղանդավոր ջութակահար Արա Մալիքյանի վերջին ծրագիրը նվիրված է խաղաղությանն ու համերաշխությանը: Վերցնելով իր հավատարիմ գործիքը՝ ջութակը, Արա Մալիքյանը շրջել է փախստականական ճամբարներում՝ նվագելով սիրիացի երեխաների համար:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 27-ին շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, դիրիժոր և դաշնակահար Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ:
Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը մասնակցում է Գլենդեյլի միջազգային կինոփառատոնին: «Թևանիկ»-ն առաջադրված է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:
«Մեր նպատակն է ոչ թե Երեւան այցելող զբոսաշրջիկների հոսքը շրջաններ տեղափոխել, այլ Հայաստան նոր զբոսաշրջիկներ բերել, որոնք հիմնական ժամանակն անց են կացնելու ոչ թե Երեւանում այլ՝ մայրաքաղաքից դուրս՝ ծանոթանալով հայկական ժողովրդական մշակութային ժառանգությանը», – պատմում է Ֆաննոնը:
«Ձեր նվիրվածությամբ և ջանքերով Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը շարունակում է իր ազգանվեր առաքելությունը՝ հավաքելով, մշակելով, պահպանելով և տարածելով հայ ժողովրդական մշակույթի անգին գոհարները»:
Լինել Ֆրանսիայի հարավում ու բաց թողնել առիթը՝ այցելելու Իֆ ամրոց (Château d’If) պարզապես անհնար է: Ֆրանսիական գրականության սիրահարները հավանաբար ծանոթ են նշանավոր գրող Ալեքսանդր Դյումայի հայտնի «Կոմս Մոնտե-Քրիստո» վեպին, որտեղ նկարագրվում էին գլխավոր հերոսի՝ Էդմոն Դանտեսի բազմամյա տանջանքներն Իֆ ամրոցում։
«Դուք մեր թատերարվեստի այն երևելիներից եք, ով տասնամյակներ շարունակ կոփելով բեմադրիչի իր ազնիվ կեցվածքը, հանդիսատեսի առանձնակի սերն ու համակրանքն է վայելում: Ձեր ստեղծագործական ձեռագրի յուրօրինակ դրսևորումներն են Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում բեմադրած՝ ժամանակակից և դասական դրամատուրգների բազմաթիվ գործերը»:
ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մարիամ Ասլամազյանի ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն գտնվում է Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում, իսկ նկարչի ստեղծագործություններն այսօր զարդարում են Հայաստանի ազգային պատկերասրահի, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի՝ շուրջ 50 ճանաչված թանգարանների հավաքածուներն ու մշտական ցուցադրությունները:
Օգոստոսի 17-ին Լոս Անջելեսում 92 տարեկանում վախճանվել է ռեժիսոր Արթուր Հիլլերը, տեղեկացնում է Associated Press-ը:
Տարբեր ֆիլմերում նրա մարմնավորած տարբեր կերպարները հիմնականում երկու անուն ունեն՝ Ֆրանսուա Պերեն և Ֆրանսուա Պինյոն:
Ես հաճախ եմ ասում, որ ես Հայաստանի և աշխարհի քաղաքացի եմ: Լավ կլիներ, որ փառատոնների մասնակիցները վիզաների խնդիր չունենային: Լավ եմ զգում, երբ տեսնում եմ, որ շատ մարդիկ Երևանից գալիս են Ծաղկաձոր, այս հիանալի տոնին մասնակից լինելու համար:
«Այդ պահին էմոցիաները խառնվում են իրար. մի կողմից՝ ուզում ես գիտակցել, որ քո առջև համաշխարհային լեգենդ է, մյուս կողմից՝ դրա ժամանակը չկա, և դու պետք է անես քո աշխատանքը լավագույնս»,- մեզ հետ զրույցում իր ապրումների մասին պատմում է Գեորգին:
168.am-ն առիթ ունեցավ լինելու ինչպես՝ Առլում, այնպես նաև՝ Առլից հետո, Սենտ Ռեմիի Monastère St. Paul-de-Mausole հոգեբուժարանում, որտեղ նկարիչն անցկացրել է իր կյանքի մեկ տարին՝ 1889-90 թթ.: Մենք բացառիկ իրավունքով նկարահանումներ կատարեցինք հոգեբուժարանի ներսում՝ բակում, ինչպես նաև՝ նկարչի հիվանդասենյակում և լոգասենյակում, նկարահանեցինք նաև Վան Գոգի անձնական օգտագործման, ինչպես նաև՝ բժշկական իրերը, որոնք օգտագործվել են Monastère St. Paul-de-Mausole հոգեբուժարանում բուժման ընթացքում:
Գեղարքունիքի մարզի Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև գտնվող Օձաբերդ ամրոցում, որը նույն ամրոցի արեւմտյան թեւի ժայռի վրա պահպանված Ուրարտուի արքա Ռուսա Առաջինի սեպագիր արձանագրության մեջ հիշատակված է «Տարերքի աստծո» քաղաք անունով, այս տարի եւս շարունակվեցին հնագիտական պեղումները «Էթնոս» էթնո-մշակութային գիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ եւ հնագետ, «Էրեբունի» արգելոց- թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանի գլխավորած արշավախմբի միջոցներով:
«Մնջախաղը դասական անցյալի և անորոշ ներկայի միջև է»,- մնջախաղի վարպետ Մարկո Ստոյանովիչից մեջբերում կատարելով՝ կոնֆերանսը սկսեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: «Ըստ Ստոյանովիչի՝ մնջախաղը կարելի է պահպանել համախմբվածության միջոցով: Կարծում եմ՝ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը նման հնարավորություն է ընձեռում»,- նշեց Ժիրայր Դադասյանը:
Էմոցիոնալ հզոր ֆոն ունեցող երաժշտություն ընտրելիս պետք է պլաստիկայով ապահովել համապատասխան էմոցիոնալ նշաձողը: Հակառակ դեպքում կոնտրաստ և կոմիկական վիճակ է ստեղծվում: Պարարվեստում մարմնի շարժումները համապատասխանեցնում ենք ռիթմին, իսկ մնջախաղում շարժումը համապատասխանեցնում ենք կերպարի ներքին վիճակին, ներքին տոնայնությանը: Հզոր երաժշտությանը համապատասխան պլաստիկա ապահովելու համար պետք է կենսափորձ, զարգացած հոգետեխնիկա ունենալ:
20-րդ դարում մեր հայ մշակույթը հզոր դեմքեր է տվել: Մենք դեռ չունենք նման դեմքեր: Չեմ տեսնում երկրորդ Մհեր Մկրտչյան, Լեոնիդ Ենգիբարյան: Կարող եմ անվերջ շարունակել այս շարքը: Մեր օրերում կան լավ երիտասարդներ, սակայն նրանց աճի համար պայմաններ են անհրաժեշտ: Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը ստեղծում է այդ պայմանները: Փառատոնի մասնակիցները հարստացնում են միմյանց:
Տրետյակովյան պատկերասրահում կազմակերպված Հովհաննես Այվազովսկու ցուցահանդես ավելի շատ մարդ է այցելել, քան Վալենտին Սերովի ցուցահանդես՝ բացվելու պահից սկսած:
«Սիմփսոնների» ստեղծողները մուլտսերիալի պատմության մեջ առաջին անգամ մեկ ժամ տեւողությամբ դրվագ կթողարկեն: Սերիան կցուցադրվի 2017 թվականի հունվարին Fox ալիքում, հաղորդում է ComicBook-ը:
«Թատրոնը դեպի փողոց, դեպի հանդիսատեսը» կարգախոսով փառատոնի շրջանակում կցուցադրվեն բացօթյա անվճար ներկայացումներ, կլինեն մնջախաղի վարպետության դասընթացներ, մասնագետները կանցկացնեն նաև պարային մնջախաղի վարպետության դասեր:
Երբ 19 տարեկանում եղբորս առաջարկով կարդացի Իրվինգ Սթոունի «Կյանքի ծարավը», որ հոլանդացի պոստիմպրեսիոնիստ Վան Գոգի կյանքի գեղարվեստական պատումն էր, ինձ համար այլևս անբեկանելի հեղինակություն դարձավ այս նկարիչը:
«Փառատոնի բացման սկզբունքը հետևյալն է՝ փառատոնին մասնակից բոլոր թատերախմբերը հնարավորություն կունենան ներկայացնելու հատվածներ իրենց ներկայացումներից: Մեծ անոնսի պես մի բան կդառնա այն մասին, թե ինչ է սպասվում ողջ փառատոնի ընթացքում»,- հավելեց Ժ. Դադասյանը:
«Հետաքրքիր է, որ ձգտումներդ իրականանում են, որովհետև դու ինքդ ուզում ես, որ դրանք իրականանան: Ես սպիրիտուալիստ եմ և արդեն շատ երկար տարիներ ուսումնասիրում եմ այդ ոլորտը: Եթե դու դրական էմոցիաների կրող ես, ապա դա նույնկերպ և անվերապահորեն վերադառնում է քեզ»:
Օգոստոսի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «3 շաբաթ Երևանում» կատակերգության պրեմիերան, որին ներկա էին ֆիլմի նկարահանող խումբն ու մեծ թվով ճանաչված հյուրեր: Ֆիլմի ցուցադրությունից առաջ բեմ բարձրացած գլխավոր դերակատարները՝ Հրանտ Թոխատյանը, Վահե Բերբերյանը և Վահիկ Փիրհամզեին, նշեցին, որ այս ֆիլմը պետք է խթան հանդիսանա, որ հայերը կարող են միասին ինչ-որ լավ լավ բան ստեղծել:
Ի՞նչ է The Deenjes-ը: Երաժշտական այս նախագիծը ստեղծվել է 2010 թվականին, թողարկվել են ոչ մեծ թվով երգեր և ալբոմներ (Mother Tongue), որոնք ձեռք են բերել իրենց ուրույն և հավատարիմ երկրպագուներին: Խմբի անդամներն են ռեժիսոր, դերասան Միկա Վաթինյանը (հիմնական վոկալ, երաժշտություն) և ազգությամբ արաբ օպերատոր Թամմամ Համզանը (բեք վոկալ, երաժշտություն): Ըստ նախագծի հիմնադիրների՝ իրենք ստեղծագործում են էրոտիկ-պատրիոտիկ ոճի մեջ, որը հենց իրենք են հորինել: