
Տաղանդավոր հայ ջութակահարը նվագում է սիրիացի փախստականների ճամբարներում. «Արևելք»

Լիբանանյան ծագումով իսպանաբնակ տաղանդավոր ջութակահար Արա Մալիքյանի վերջին ծրագիրը նվիրված է խաղաղությանն ու համերաշխությանը: Վերցնելով իր հավատարիմ գործիքը՝ ջութակը, Արա Մալիքյանը շրջել է փախստականական ճամբարներում՝ նվագելով սիրիացի երեխաների համար: Այս մասին գրում է «Արեելքը»:
Իսպանական մամուլը նրա մասին գրում է, որ երաժիշտը նույնպես «պատերազմի զոհ» է. 1970-ականներին, Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով նա թողել է իր ծննդավայրն ու գաղթել Եվրոպա, որտեղ Արա Մալիքյանը ջութակի շնորհիվ դարձել է աշխարհահռչակ:
Այժմ նա կարող է մի փոքր ուրախություն պատճառել մանկությունից զրկված հազարավոր երեխաների: Երաժշտի խոսքերով, նրանցից շատերն առաջին անգամ են ջութակ տեսնում, երեխաները պարում էին ջութակի երաժշտության ներքո, զարմանքով դիպչում գործիքի լարերին:
Արա Մալիքյանը նրանց պատմել է, որ ջութակն իրեն փրկել է փախստականության ճանապարհին, իսկ այժմ նա ուզում է դրանով իրազեկել աշխարհին՝ սիրիացի ժողովրդի այսօր վիճակի մասին:
Արա Մալիքյանը հրավիրված էր Երևան՝ ելույթ ունենալու «Թումոյի» հնգամյակին նվիրված միջոցառմանը, սական ՊՊԾ գնդի գրավման օրերին համընկած միջոցառումը տեղի չունեցավ, և երաժիշտը չժամանեց: