ՀՀ նախագահի անձնական լուսանկարչի ընտրանին՝ մեկ ցուցահանդեսում

Հայաստանի Նկարիչների միությունում այսօր պաշտոնատար անձանց պակաս չէր զգացվում՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան, Արմեն Աշոտյան և այլք… Նրանք բոլորը՝ ի թիվս այլ ճանաչված և ոչ ճանաչված հյուրերի, ներկա էին 2010թ.-ից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի լուսանկարների ցուցահանդեսին։

«Վերջին տասնամյակների ընթացքում մասնագիտական հանրությունն աղետալի կանխատեսումներ էր անում ֆոտոլրագրության ապագայի վերաբերյալ։ Սկզբում որպես պատճառ՝ բերվում էր հեռուստատեսության զանգվածային տարածումը։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ տեսաշարը, նույնիսկ դեպքերի վայրից «ուղիղ եթերի» ռեժիմով ռեպորտաժները, որքան էլ հագեցած և ինֆորմատիվ լինեն, ի վիճակի չեն լիարժեք փոխարինելու լուսանկարին։

Ֆոտոլրագրողներն իրենց կադրերով ցույց են տվել, որ անգամ պաշտոնական խիստ արարողակարգային միջոցառումները չեն կարող զերծ մնալ մարդկային հույզերից։ Հայաստանի անցած տարիների պատմության միայն սահմանափակ դրվագներ ներառող այս ժողովածուն վերոհիշյալի ոչ հավակնոտ հավաստումն է»,- նշված է լուսանկարիչ Դ. Հակոբյանի լուսանկարների անդրանիկ ցուցահանդեսի կապակցությամբ լույս տեսած «Պատմություններ Ճանապարհից» գրքում։

Exhibition of the RA President's personal photographer Davit Hakobyan took place at the RA Artists' Union

Դ. Հակոբյանը լուսանկարչությամբ զբաղվում է 2002-ից։ 2007թ.-ից՝ որպես ֆոտոլրագրող, աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում։ Տարիներ շարունակ լուսանկարում է ամենատարբեր իրադարձություններ՝ սկսած Հայաստանում կատարվող էական միջոցառումներից և հայտնի մարդկանց հետ ՀՀ նախագահի հանդիպումներից, վերջացրած՝ տարբեր հարթակներում աշխարհի առաջնորդների ելույթներով և նրանց ղեկավարած երկրների առօրյա կյանքով: 2010թ.-ից ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչն է։

Դավիթի կողմից արված լուսանկարներից է մեծ տարածում գտած և համացանցի օգտատերերի կողմից սիրված Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համատեղ լուսանկարը, որը սոցիալական ցանցերի օգտատերերն անվանել էին «Հրեշտակը»։ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին արդիական էր դեռևս 2012-ին նկարված «Արցախի պաշտպանության բանակ» անունը կրող լուսանկարը։ Անձամբ Դավիթն ամենաշատը սիրում է 2013թ.-ին Գյումրի քաղաքի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող Սուրբ Ալեքսանդրիա եկեղեցում արված՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի լուսանկարը, որտեղ վերջինս սրբապատկեր է համբուրում։ Ցուցահանդեսում կարող եք տեսնել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Հորդանան գետում։

Exhibition of the RA President's personal photographer Davit Hakobyan took place at the RA Artists' Union

Davit Hakobyan (1) Davit Hakobyan (2) Davit Hakobyan (4)

«Փորձել եմ ընդունված արարողակարգից դուրս ֆոտոներ ցուցադրել, որ հանդիսատեսին ևս հետաքրքիր լինի։ Ցուցադրել եմ բոլոր հետաքրքիր լուսանկարները՝ առանց սահմանափակման։ Չնայած կադրում պաշտոնատար անձինք են, սակայն իմ լուսանկարներում նրանք ազատ են, պաշտոնական կեցվածքով չեն։ Շատ պատասխանատու աշխատանք է դա իրականում»,- նշում է Դավիթը։

Davit Hakobyan (7) Davit Hakobyan (9) Davit Hakobyan (6) Davit Hakobyan (10) Davit Hakobyan (5)

Մեր դիտարկմանը, որ իրեն հաջողվել է լուսանկարել հազվադեպ ժպտացող Սերժ Սարգսյանին, Դավիթն առարկեց՝ նշելով, որ մեր երկրի նախագահը ժողովրդի հետ հանդիպման ժամանակ միշտ էլ ժպտում է։ Պարզապես մենք եթերով տեսնում ենք պաշտոնական լրահոսը, որտեղ նա միգուցե և հաճախ չի ժպտում։ Ցուցահանդեսը կներկայացվի մինչև օգոստոսի 30-ը։

Տեսանյութեր

Լրահոս