Դատարանը որոշեց՝ Սարկոզին ազատ կարձակվի բանտից
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ազատ կարձակվի բանտից, բայց կգտնվի հսկողության ներքո։ Փարիզի վերաքննիչ դատարանը Սարկոզիի նախնական կալանքն անհիմն է ճանաչել․ հայտնում է LCI հեռուստաալիքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի դատախազությունն առաջարկել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, որը հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել իր ընտրարշավի ֆինանսավորման գործով, ազատել բանտից։
Հաղորդագրության համաձայն՝ դատախազությունն առաջարկել էր ազատ արձակել նրան բանտից՝ պայմանով, որ նրան արգելվի կապ հաստատել գործի մյուս մասնակիցների հետ։
70-ամյա Սարկոզին, որը պաշտոնավարել է 2007-2012 թվականներին, սեպտեմբերի 25-ին մեղավոր էր ճանաչվել իր դեմ հարուցված գործով և հոկտեմբերի 21-ին սկսել է կրել իր պատիժը Փարիզի Սանտեի բանտի մենախցում։

