Շուրջ 28 տարի է, ինչ Գյումրին չի կարող ձերբազատվել «աղետի գոտի» բնորոշումից:
«Կադրերի բաժին N 168»-ում այս շաբաթ իր նախընտրած ֆիլմն է առաջարկում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Արմեն Ամիրյանը: Նրա առաջարկով մեր ընթերցողներն առաջիկա հանգստյան օրերը կարող են անցկացնել ամերիկյան արտադրության «Մառլին և ես» («Marley & Me» David Frankel ) ընտանեկան տրագիկոմեդիայի ընկերակցությամբ:
Աշխարհահռչակ վավերագրող ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, արդեն տևական ժամանակ է՝ Հայաստանում է: Նա այստեղ`Երևանում, օրեր առաջ նշեց իր ծննդյան օրը, իսկ այսօր իր վաղեմի ընկերոջ, մեկ այլ լեգենդար հայի` կոմպոզիտոր Տրգրան Մանսուրյանի հետ այցելեց Կոմիտասի անվան Պանթեոն:
«Մեր Ատլանտիդան» եռակողմ երկրների՝ Հայաստանի, Ֆրանսիայի և Թուրքիայի, համատեղ կինոարտադրություն է, որը պատմում է Պոլսի հայկական ճամբարի մասին: Այն կառուցվել է 1960-ական թվականներին, Ցեղասպանությունից հետո որբացած հայերի ջանքերով: Թուրքական իշխանություների կողմից բռնազավթված, ապա արդեն բոլորովին վերջերս նորից հայկական հիմնադրամին վերադարձված ճամբարն ունեցել է նաև հայտնի բնակիչներ:
Փետրվարի 22-ը համաշխարհային կինոյի մեծագույն վարպետներից մեկի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է: Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ Վարպետ:
5sfer.com կայքն առանձնացրել է ընտանեկան լավագույն կոմեդիաները
«Գրքի մեջ կա մի բանաստեղծություն՝ «Սպիտակը սպիտակի վրա», սակայն չեմ կարող ասել, թե գրքի ամբողջ ասելիքն ամփոփված է տվյալ բանաստեղծության տողերում: Այս գրքում գրված բանաստեղծությունները ես համարում եմ բարի, սպիտակ: Ընդհանրապես պոեզիան ինքնին բարի է: Ասել է թե՝ բարին՝ սպիտակ թղթի վրա: Այդ է խորհուրդը»,- մեզ հետ զրույցում նշեց գրողը:
«Կադրերի բաժին N 168»-ն այս շաբաթ ընթերցողներին ներկայացնում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի կինոառաջարկը՝ անգլիացի ռեժիսոր Մայքլ Չիմինոյի «Եղնիկների որսորդը» (Michael Cimino «The Deer Hunter ») 183 րոպե տևողությամբ դրաման:
Մանկական գրականությունը շատ ավելի մեծ պահանջարկ ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում «Արմենպրես» լրատվական գործակալության «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունից հետո նշեց «Բուկինիստ» ՍՊԸ տնօրեն Խաչիկ Վարդանյանը:
«Մենք սովորաբար մրցանակաբաշխությունն անում ենք Մայրենի լեզվի օրը, սակայն հաշվի առնելով օրացուցային առանձնահատկություններն, այս տարի որոշեցինք կազմակերպել տոնից մեկ օր շուտ: Մրցանակաբաշխության գրքերն ընտրում ենք ոչ միայն քանակական, այլև որակական ցուցանիշներով, որպեսզի գնահատվի լավ գիրքը, իսկական գրականությունը, լավ գրահրատարակիչը, գրքի վաճառքով զբաղվող պրոֆեսիոնալ մարդիկ: Ուրախ եմ, որ մեր նախագիծը շարունակում է իր ընթացքը»,- մրցանակաբաշխության մեկնարկին նշեց Արամ Անանյանը:
«Երևանյան բեսթսելերը» միտված է հայ գրքի, գրականության, ընթերցանության խրախուսմանը: Այն «Արմենպրես»-ի հաջողված եւ ընթերցված նախագծերից է, որը շարունակում է հավաքել և ներկայացնել գրախանութների տրամադրած տվյալները` ամենավաճառվող գրքերի մասին: Նախագծի` մանկական լսարանին միտված գրականությունը ներկայացնող մյուս տարբերակն է «Մանկական բեսթսելերը», որը հաջողությամբ շարունակում է իր ընթացքը:
Գաղափարը ծնվեց գրքի լոնդոնյան ամենամյա ցուցահանդեսում, որին նաև Հայաստանի ներկայացուցիչներն էին մասնակցում: Գրքերի հսկայական բազմազանության մեջ ընտրեցինք «Dorling Kindersley»-ի հրատարակչության «Գիտելիքների հանրագիտարանը»: Եվ այսօր արդեն համոզվում ենք, որ մեր ընտրությունը միանշանակ ճիշտ է եղել: Առանց գովազդի՝ հայ գնորդների շրջանում գիրքն ունեցավ աննախադեպ հաջողություն: Դեկտեմբերի 26-ից մինչ օրս շուրջ 700 օրինակ արդեն վաճառել ենք:
Արմեն Մարտիրոսյանը Հայաստանում գործող հրատարակիչներին և իր մրցակիցներին, գործընկերներին համարում է հերոսներ. «Սա բիզնես չի, և քանի դեռ հասարակությունը չի փոխվել, բիզնես չի դառնալու: Ես կերազեի, որ Հայաստանում հրատարակչական գործը դառնար բիզնես, իսկ ի՞նչ է դա՝ կապիտալի տրանսֆորմացիա: Այդպիսի գործով ժամանակին զբաղվել են Մանթաշովը, Նուբար Փաշան, Արամյանցը, Գյուլբենկյանը, Մեդիչիների ընտանիքը՝ Իտալիայում: Նրանք իրենց ստացած եկամուտները տրանսֆորմացրել են՝ գիտելիքի, արվեստի մշակույթի մեջ ներդրումներ անելով: Իհարկե, հետագայում դա նույնպես տրանսֆորմացվում է գումարի, օրինակ՝ Մեդիչիների ժառանգության շնորհիվ Իտալիան այսօր տարեկան ստանում է 40 մլրդ դոլար եկամուտ»:
Հայաստանի գրողների միության լուսահոգի նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից գրքասերների համար սկիզբ դրվեց մի գեղեցիկ ավանդույթի, որ այսօր արդեն վերածվել է իսկական տոնի՝ այսօր գիրք նվիրելու օրն է: Այս առիթով գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և հոգեբան Լիլիթ Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին օրվա խորհրդից՝ որքանո՞վ ենք մենք՝ հայերս, ընթերցասեր, ո՞ր գրքերն են առավել պահանջված, ինչպե՞ս է ազդում գիրքը մարդու հոգեբանության վրա, և այլն:
Երեկ կյանքից հեռացել է ռուսաստանաբանակ հայազգի ռեժիսոր Գրիգոր Գյարդուշյանը: Այս մասին տեղեկացրել են նրա ընկերները: Գրիգոր Գյարդուշյանը ծնվել է Էջմիածին քաղաքում:
Գրականությունը դարձել է Ֆեյսբուքի բաժին, Ֆեյսբուքի մի մաս, այն աստիճան, որ վերջերս պարզեցի՝ Թումանյանը կոնկուրս էր հայտարարել Ֆեյսբուքում: Գրականությունը շրջանառվում է կոնկրետ ցանցի մեջ: Օրինակ, պատանի՝ վատ կրթությամբ, մտահոգ աղջիկ՝ պոետեսաների ցանց, ավանգարդի ցանց, դասականների ցանց: Դրանք չեն հատվում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող և ստեղծագործող հեղինակ կատարող Արմեն Մովսիսյանը վերադարձնում է Հայոց բանակի 24-ամյակի առիթով ստացած «Զինվոր Հայրենյաց» մեդալը:
Ինչպե՞ս հասկանալ՝ «կառուցապատման նախագծերը ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնեցվում են, եթե դրանք առնչվում են միայն պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններին» ձևակերպումը: Արդյո՞ք հուշարձանների շուրջ իրականացվող փոփոխությունները չեն համաձայնեցվում:
Տասը տարին մեկ բրիտանական Sight & Sound ամսագիրը դիմում է հայտնի ռեժիսորներին ու քննադատներին՝ իրենց տասը հանճարեղ ֆիլմերի թոփ 10-յակը ներկայացնելու խնդրանքով:
Վերջին ամիսներին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ բորբոքված կրքերը, որ վերաբերում էին նորանշանակ գեղարվեստական գեղավար Գեղամ Գրիգորյանի կողմից իրականացված կառուցվածքային փոփոխություններին, ստվերում են թողել թատրոնի բալետային կյանքի մանրամասները:
Մշակույթի նախարարը զեկուցել է, որ 2015 թ. գերակա խնդիրների շարքում թատերարվեստի զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում համալրվել են թատրոնների խաղացանկերը։
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել թանգարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Գրիգորյանին՝ կառույցի հիմնադրման և կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար, վստահություն հայտնելով, որ նա հետայսու իր փորձառությամբ և գիտելիքներով կաջակցի թանգարանի նոր ղեկավարին և համակազմին:
«Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանի 2016 թվականի փետրվարի 12-ի N 13-Ա հրամանով աշխատանքից ազատվել է նույն թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը և լուծվել է 2015 թվականի փետրվարի 2-ին նրա և թատրոնի միջև կնքված N 11 աշխատանքային պայմանագիրը: Գլխավոր ռեժիսորին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերն ու պատճառները տարբեր են, այդ թվում՝ պարբերաբար առանց հարգելի պատճառի աշխատանքի չներկայանալը, իրեն վերապահված պարտականությունները պարբերաբար չկատարելը, տնօրենի հանձնարարականներն ու հրամանները չկատարելը, կամայականություն դրսևորելը, իր մասնագիտական և աշխատանքային պարտականություններից բխող հաշվետվություններ չներկայացնելը և այլն»,-տեղեկացրեց նա:
«Կադրերի բաժին N 168»-ն այս շաբաթ առաջարկում է դիտել «Ռեինկարնացիա» («REINCARNATION») ռեգգի խմբի մեներգիչ Ռոլան Գասպարյանի առաջարկած պատմական-ֆանտաստիկ դեդեկտիվ դրաման՝ «Ամպամած ատլասը» («Cloud Atlas»):
Չինական Նոր տարվա տոնի առթիվ Երևանում առաջին անգամ ողջ փետրվարի ընթացքում անցկացվում են հայ-չինական մշակութային օրեր՝ ավանդական երաժշտությամբ և պարերով։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի վարպետ Տիգրան Չոբանյանը, մշակութային օրերի շրջանակում նախատեսված է վեց միջոցառում: Դրանցից առաջինը տեղի է ունեցել փետրվարի 8-ին՝ Հայաստանի Ճարտարապետների միությունում: Մեզ հետ զրույցում Տ. Չոբանյանը նշեց, որ միջոցառումների շարքը կրելու է շարունակական բնույթ:
Անդադառնալով մեր հնչեցրած հարցին՝ իսկ ի վերջո ո՞րն է հենց իրենց՝ Մարզահամերգային համալիրի ստեղծման հեղինակների տեսլականը կառույցի պահպանման հետագա ծրագրի շուրջ, ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանը պատասխանեց. «Աչիկ ջան, իսկ դուք կարծում եք՝ մենք դա գիտե՞նք, ի վերջո…»:
Փետրվարի 12-ը ժամանակակից հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 81 տարեկան:
Վիլյամ Սարոյանը առաջիններից մեկը եղավ, որ լինելով զարմանալիորեն բեղուն ու առատագիր, ասես շրջեց Էմիլ Զոլայի «Ոչ մի օր առանց տողի» անտանելիորեն անհողդողդ ու հայտնի արտահայտությունը, եւ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա» լավագույն ջազային իմպրովիզացիաները հիշեցնող պատմվածքից հետո, կարող էր ասել` «ոչ մի տող, առանց օրվա»… Առանց` այդ պարգեւված օրվա կենդանի հոգու շարժման, թրթիռի, վետվետումների, թիռթեւ բերկրանքի ու անհուն տրտմության:
Դիվանագետ, «Խելքից պատուհաս» պիեսի հեղինակ Ալեքսանդր Գրիբոյեդովի (1795-1829) մասին պատմող նոր ֆիլմի նկարահանումները, որոնք նախատեսված էին նկարահանել Թուրքիայում, կարող են տեղափոխվել Թեհրան, հայտարարել է ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը:
«Սուտն իրավունք չունի հաղթելու, հատկապես՝ Հայաստանում, մենք իրավունք չունենք՝ սուտը դնենք մեր առաջ ու թաքնվենք դրա հետևում: Ի վերջո, ամեն ինչի հետևում մարդը չէ կանգնած, այլ Աստված: Եվ, ի վերջո, մենք խոսում ենք արտիստի մասին, ոչ օլիգարխի, թալանչիի կամ նույնիսկ քաղաքական գործչի, այլ արտիստի»: