ՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8րդ փառատոնի մեկնարկը տրվեց «Մոսկվա» կինոթատրոնում`«Կարմիր կրիան» ֆիլմի ցուցադրությամբ:
Անվանի արձակագիր, թարգմանիչ, կինոդրամատուրգ, Հայաստանի գրողների միության անդամ Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, ժամը 18.00-20.00 Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում (Ամիրյան 26):
Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 27-ին Կալիֆոռնիայի հայ համայնքի կողմից ստացել է Հոլիվուդյան աստղ։ Ազնավուրը, որին հաճախ անվանում են «ֆրանսիացիների Ֆրենկ Սինատրա», ասել է, որ «խորապես զգացված է» ոչ թե Հոլիվուդի «Փառքի ծառուղում» աստղ ստանալուց, այլ հայ համայնքի կողմից նման պատվի արժանանալուց, գրում է հեղինակավոր Daily Mail պարբերականը։
Ագնետա Ֆելտսկոգը, Բյոռն Ուլվեուսը, Բեննի Անդերսոնը եւ Աննի-Ֆրիդ Լինգստադը տեղեկացրել են, որ իրենց համատեղ աշխատանքի նպատակը դառնալու է շոու-բիզնեսի բնագավառում ինքնատիպ նախագծի իրականացումը, որը «նոր սերնդի երկրպագուներին թույլ կտա ABBA խումբը տեսնել, լսել եւ զգալ այնպիսին, ինչպիսին նրանք երբեք այն չեն պատկերացրել»: Երաժիշտները ոչ մի մանրամասնություն չեն ներկայացրել:
«Պապիկիս երազը» պատմում է երազների աշխարհը կառավարելի դարձնելու մի հնագույն տեխնիկայի մասին, որի վերաբերյալ հազարամյակներ շարունակ նախընտրել են լռել: Գուցե պատահական չէր պապիկի կերպարում 20-րդ դարի մեծանուն միստիկ, փիլիսոփա և կոմպոզիտոր` ծագումով հայ-հույն Գեորգի Գյուրջիևի ընտրությունը, հատկապես, երբ ֆիլմի պրեմիերային հավաքված մարդիկ եկել են ոչ թե գեղարվեստական ֆիլմ դիտելու, այլ հեղինակի երազում հայտնվելու:
«Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը պատմում է Թուրքիայի քաղաքացի մի կնոջ մասին, ով 2015 թվականին պարզում է, որ իր մեծ մայրը ցեղասպանությունը վերապրողներից մեկն է, և որոշում է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Նրա ներսում միշտ պայքարում են Ցեղասպանություն վերապրածն ու Ցեղասպանություն ժխտողը:
«Մշակույթի նախարարությունը մշտապես աջակցել և աջակցում է նմանատիպ ծրագրերին, բայց այստեղ մեր մոտեցումը մի փոքր այլ էր՝ ելնելով այն սկզբունքից, թե ո՞ր արվեստագետի, և ո՞ր երաժշտի մասին է խոսքը: Միքայել Թարիվերդիևի երաժշտությանը Երևանում և առհասարակ Հայստանում ներկայացնելու մոտեցումը Մշակույթի նախարարության մոտ նոր չէ, Միքայել Թարիվերդիև բարեգործական ֆոնդի հետ մենք բավական վաղուց ենք աշխատում»:
Ասօր 77 տարեկան հասակում կյանքից հեռացավ գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը:
Կաննի փառատոնի մրցանակակիրը երկու անգամ առաջադրվել է «Օսկարի», իսկ կարիերայի սկզբում նրա նկարազարդումներն ու կոմիքսները տպագրվում էին «The New York Times», «Vogue», «Vanity Fair» և «Rolling Stone» հեղինակավոր ամսագրերում։ 80-ականներին ռեժիսոր-անիմատորը «MTV» հեռուստաընկերության համար նկարում էր ծաղրանկարների շարք՝ այդ կերպ երաժշտական ալիքին հաղորդելով յուրահատուկ, սատիրիկ և փոքր-ինչ սյուրռեալիստական երանգ։
2016 թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թ. Վրաստանում, մասնագիտական կրթություն ստացել Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայում: 1941թ. ամուսնանալով Էդուարդ Իսաբեկյանի հետ` Նալբանդյանը տեղափոխվել է Երևան և ներգրավվել երկրի մշակութային կյանքում:
Ռոբերտ Սահակյանց» արվեստանոցի «Օլիմպիկոս» անիմացիոն լիամետրաժ ֆիլմի աշխատանքները ավարտին կհասցվեն 2018- 2019 թվականներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
Եվ սա Շեքսպիրի ամենեւին էլ միակ ստեղծագործությունը չէ, որի հեղինակությունն այժմ հարցականի տակ է դրված: Ինչպես հաստատում են հետազոտողները, 44 պիեսներից 17-ը, որոնք առաջ վերագրվում էին Շեքսպիրին, կարող էին գրված լինել այլ գրողների համահեղինակությամբ:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ Աղձքում իրականացված պեղումների արդյունքում տեղի եկեղեցում հայոց արքաների ոսկորներ են հայտնաբերվել: «Եկեղեցու խորանի տակ մարդկային ոսկորներ պարունակող երեք սնդուկ ենք գտել: Ոսկորները խնամված էին և մաքրված, ինչը վկայում է այն մասին, որ դրանք արքայական են»,- նշեց հնագետ Հակոբ Սիմոնյանը:
Որևէ մեկին չեմ ցանկանա վիրավորել, բայց և՛ Ռուսաստանը, առավել ևս՝ Հայաստանը նորաձևության ոլորտի առաջատարներ լինելուց չափազանց հեռու են:
«Ես իմ հայրենիքից չեմ հիասթափվել, քանի որ միշտ համարել եմ, որ այդ ամենի մեջ նաև մեղքի իմ բաժինը կա: Եթե ես օտար երկրում առնչվում եմ բացասական որևէ երևույթի հետ, ես կարող եմ դժգոհել: Բայց որևէ հայ չպետք է բողոքի իր հայրենիքի խնդիրներից»:
«Այսօր տարածված կարծիք է, որ 1861 թվականն է, բայց Ղևոնդ Ալիշանի «Շիրակ» ստեղծագործությունից, որը գրվել է ավելի վաղ, մենք տեղեկություն ենք հանդիպում, որ Հոռոմ գյուղն ունի կիսավեր եկեղեցի, բացի այս տեղեկությունից գիտական ճշգրիտ ինֆորմացիա չունենք, դա է ենթադրել տալիս, որ 1861-ը եկեղեցու վերականգման թվագրույթունն է»:
Նոր ալբոմի շապիկի դիզայնի հեղինակն Արվին Քոչարյանն է: Ալբոմն անվանվել է «Գունատ սոխակ», որովհետև սոխակի երգը համարվում է ամենագեղեցիկ ձայներից մեկը բնության մեջ, սակայն, ըստ բանախոսների, ժամանակի ընթացքում նվազել է թռչունների երգը: Ալբոմի շապիկին սոխակն արտահայտված է աղջկա տեսքով, ով շղարշի միջոցով թաքնվում է աշխարհից:
«Այն ամենը, ինչ մենք կատարում ենք, մեզ համար սիրելի է։ Խմբում հայտնի, ինչպես նաև հազվադեպ գործիքներ են ներառված՝ բաս-կլառնետ և բաս-սաքսոֆոն, դհոլներ, արաբական դահիրա, դուդուկ ու զուռնա, ունենք նաև առանց լադերի կիթառ: Առհասարակ մեր պրոպագանդած երաժշտությունը որոշակի ուղերձ ունի։ Կոմպոզիցիաները վառ են, զգացմունքային, քնարական։ Քանի որ կոլեկտիվի կատարած ժանրը հատուկ պրոֆեսիոնալիզմ է պահանջում, բենդի հետ մենակատարները քիչ են ներառվում»,- ասում է նա:
Սաունդթրեքի հեղինակն Արթուր Գրիգորյանն է, ով և կատարում է երգը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին և մինչ օրս համարվում է ամենադիտվող ֆիլմը Երևանի բոլոր կինոթատրոններում: «Կյանք ու կռիվ»-ում հերոսները դպրոցական տարիքից մտերմացած 25 տարեկան 4 ընկերներ են՝ Տիգրանը, Լևոնը, Արմենը և Էդուարդը: Նրանցից երկուսը մասնակցում են Արցախյան ազատամարտին, իրենց կյանքը վտանգում հանուն հայրենիքի և խաղաղության:
Արա Հայթայանն ընդգծում է սյուրռեալիզմի երկակիությունը, ինչը թերևս նշանակում է վերհանել մշակութային դաշտում սյուրռեալիզմի դիրքի ամենակարևոր հատկանիշներից մեկը: Կարեն Առաքելի տեքստը, առնվազն իր ձևով, սյուրռեալիստական գործ է հիշեցնում: Սարո Գալենցը դիտում է ցուցահանդեսը որպես ապագա հետազոտության հնարավորություն: Սա միակ հայացքն է չորսից, որը փորձում է խնդրականացնել ոչ միայն սյուրռեալիզմը որպես երևույթ, այլև ցուցահանդեսը՝ որպես կոնկրետ նյութ՝ կոնկրետ ժամանակի և տարածության մեջ:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ Սամվել Մուրադյանը նշանակվեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար:
«Գրականությունը բարդ և դաժան ոլորտ է: Պետք է գենետիկորեն գրող լինել և ճաշակավոր անձ՝ հաջողությունների հասնելու համար: Այն պահանջում է դուրս գալ բառերի նեղ պատյանից և գրավել աշխարհը»,-ընդգծեց ժյուրիի անդամ Արտեմ Հարությունյանը:
Աշխարհահռչակ երգահան, շանսոնյե Շառլ Ազնավուրն անկեղծացել է, որ ամեն անգամ բեմ բարձրանալիս մոռանում է իրեն հուզող բոլոր խնդիրների և հարցերի մասին:
Queen բրիտանական խմբի երաժիշտները հրապարակել են «We Will Rock You» հիթի հազվագյուտ ձայնագրությունը:
WCA-ն հայտ է ներկայացրել իր կողմից ստեղծված օբյեկտը՝ որպես աշխարհի ամենափոքր թանգարան, ներառելու Գիննեսի ռեկորդների գրքում:
Այո՛, դժվար է, անշուշտ, մասնավորապես՝ այս շրջանում: Թուրքիո օրակարգն ամեն օր փոխվում է: Անշուշտ, տեսահոլովակներս թուրքական երգերի նման հաճախակի չեն ցուցադրվում, բայց ես ամեն ինչի համար ջանք եմ թափում: «Նամակ» երգս բախտ ունեցավ Թուրքիո առաջին հայալեզու երգը լինելով՝ պետական հեռուստատեսությամբ ցուցադրվել: Հուսամ՝ բոլոր հայալեզու տեսահոլովակներն ավելի շատ թուրքական հեռուստաալիքներով կցուցադրվեն:
«Նախարարը չի որոշում մշակույթի հետագա զարգացումը, դա պետք է լինի ազգային ծրագիր, որ հասարակության, մշակութային, քաղաքական գործիչների հետ ներսից լինի այդ պահանջը: Հայաստանն այն երկրներից է, որի բրենդը մշակույթն է: Պահանջկոտություն է անհրաժեշտ ցուցաբերել»:
Միաժամանակ Էսքը համարվում է նաև հարավային Ֆրանսիայի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը՝ հայտնի ամենամյա միջազգային օպերային փառատոնի կազմակերպմամբ և անցկացմամբ:
Հայաստանի կինոակադեմիան երկուշաբթի առավոտան Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել Ամերիկյան կինոակադեմիային:
Աշխարհահռչակ ամերիկացի ջազ երգչուհի Դի Դի Բրիջվոթերի համերգով մեկնարկել է «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնը: