Մրցանակն ստանալու համար երաժիշտը պետք է սկսած դեկտեմբերի 10-ից կես տարվա ընթացքում ժամանի Ստոկհոլմ եւ դասախոսություն կարդա. դա ակադեմիայի միակ պայմանն է:
«Ֆիլմից անմիջապես հետո դժվար է տպավորություններն ի մի բերել։ Եթե շատ ընդհանուր հայտարարի բերեմ, ապա կասեմ, որ հակասական տպավորություն ստացա այս ֆիլմից։ Նախ՝ պետք է նշեմ, որ շատ ուրախ եմ, որ ժամանակակից հայկական կինոյում կա Ջիվան Ավետիսյանի պես ռեժիսոր, ով հավատարիմ է իր թեմատիկ նախապատվություններին»։
Կտավի գնահատման արժեքը, որտեղ պատկերված են երեք աղջիկներ՝ կանգնած ոչ մեծ գյուղակում գետի վրա գցված կամրջին, կազմել է 50 միլիոն դոլար: Ըստ որում նորվեգացու գործերի մեջ արժեքի ռեկորդը պատկանում է նրա «Ճիչ» (Skrik, 1893) հռչակավոր նկարին, որը 2012 թվականին աճուրդով վաճառվել է 119,9 մլն դոլարով:
«Այսօր շատ հեշտ է դարձել սոցցանցերի միջոցով կայանալը, արդյունքում՝ տեխնոլոգիաների դարաշրջանում սոցցանցերի միջոցով «դառնում» են դիզայներներ՝ շապիկի վրա ինչ-որ մի բան են տպագրում, ասում են, որ իրենք դիզայներ են, և լայքերով փորձում են ինքնահաստատվել: Իրականում այդ դիզայներները ոչ միայն մասնագետ չեն, այլև նրանց պետք է սեփական գիտելիքների բազան լրացնելու համար՝ սկսել նորաձևության այբուբենից: Ցավալի է, բայց սա է մեր իրականությունը, այնինչ նորաձևության ոլորտը համաշխարհային առումով հավասար է նարկոբիզնեսի, զենքի առևտրին, քանի որ նորաձևության ոլորտն էլ այդչափ եկամտաբեր է»:
Հռչակավոր սկանդինավցի հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի (1805-1875) կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված նոր թանգարան կկառուցվի նրա հայրենիքում՝ Դանիայի Օդենսե քաղաքում:
«Հիշելով ողբերգությունը՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն մարդկանց, ովքեր անցել են այդ դժոխքի միջով: Ես իմ ծանոթների հետ կիսվում էի իմ մտքերով, որ անհրաժեշտ է ֆիլմ նկարել երկրաշարժի մասին, քանի որ տարեցտարի դրա մասին սկսում են ավելի քիչ խոսել: Ես հանդիպեցի սցենարիստ իմ ընկերներին՝ Արսեն Դանիելյանին և Հրանտ Բարսեղյանին: Արսենը բռնկվեց այդ մտքից և գրեց սցենարի առաջին տարբերակը»:
ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի կանխատեսելի հակասականություններով օժտված ոչ միանշանակ կերպարը վաղուց դադարել է զարմանալու առիթներ նվիրել վերջինիս մասնագիտական գործունեությանը քաջածանոթ մարդկանց:
«Առաջարկեցի սեփականաշնորհել այն, բայց դա էլ անհնար համարվեց: Ներկայումս լիահույս եմ, որ հարցը կառավարության նիստում քննարկելուց հետո ի վերջո կկարողանանք վերանորոգել թատրոնը և նոր ու գունեղ ներկայացումներ բեմադրել»,- ասաց Քրիստ Մանարյանը:
Լեռնային Ղարաբաղի Քարինտակ գյուղի հարավ-արևմուտքում գտնվող Ալեքսանա Ղուզե քարանձավային համալիրում իրականացված պեղումները բավական արժեքավոր արդյունքներ են գրանցել: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ քարանձավի մակերեսային շերտերը 50-60 տարվա վաղեմություն ունեն, իսկ դա այն ժամանակաշրջանն է,երբ ժամանակակից մարդն ապրել է նեանդերթալյան մարդու հետ:
«Armenian Soundscapes» ձայնասկավառակն ավելի քան մեկ տարի տևած մանրակրկիտ աշխատանքի արդյունք է, որ կյանքի կոչվեց «Pomegranate Music»-ի հետ համատեղ: Ի վերջո, մեզ հաջողվեց ստանալ արևմտյան ստանդարտներին համապատասխան երաժշտություն ու հնչողություն, ինչին՝ որակի տեսակետից, ձգտում էինք:
Մահվան պատճառը չի նշվում։ Երաժշտի հետ հրաժեշտը տեղի կունենա Լոս Անջելեսում։ Քոհենը ծնվել է 1934թ. Մոնրեալում։ Ուսանողական տարիներին սկսել է զբաղվել գրականությամբ, հրապարակել է բանաստեղծությունների ժողովածուներ։
Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին «Երևանի երաժշտական գունապնակ» խորագրով համերգների շարքով հանդես կգա Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:
Քարանձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը և Հայ-իտալական համատեղ անձավագիտական արշավախմբի մասնակից, քարանձավագետ Սմբատ Դավթյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հետ խոսեցին «Հայ-իտալական համատեղ անձավագիտական արշավախմբի կողմից Եղեգնաձորի տարածաշրջանի քարայրներից մեկում հայտնաբերված հնագույն ժայռանկարների մասին:
Հոկտեմբերի վերջին Դիլանը հավաստել է, որ ընդունում է բարձր պարգեւը: Բայց առայժմ պարզ չէ, թե Բոբ Դիլանը կկարողանա արդյոք մասնակցել պարգեւատրման արարողությանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Շվեդիայի մայրաքաղաքում:
«Մենք մեր հնարավորության սահմաններում ստեղծեցինք մի օջախ ու մթնոլորտ, որի անունը «Գաթա» բենդ դրեցինք: Հիմա Գարիկս սիրուն գործիքավորում է մեր խմբի երգերը, տղաներս սիրուն նվագում են, ես էլ սիրուն երգում եմ»:
Մի քանի օր է` սոցիալական կայքերում լայն քննարկում է սկսվել Էջմիածնի ավագանու որոշումներից մեկի շուրջ, որով սուրբ քաղաքի Իսակով փողոցի հատվածը, ուր ապրել է երգիչ Արամ Ասատրյանը, պետք է կրի երգչի անունը: Թեեւ յուրաքանչյուր էջմիածինցի այդ փողոցը վաղուց է Արամ Ասատրյանի անունով «կոչել», քանի որ ինչ-որ տեղ բացատրելիս ասում են՝ Արամ Ասատրյանի փողոցի կողքը եւ այլն:
«Ես նստեցի գրի առնելու իմ սեփական կյանքն արտացոլող մի գործ, սակայն երբ բառերը սկսեցին հոսել, բոլորովին այլ բան ստացվեց՝ ֆանտաստիկ հեքիաթ: Պատմությունն իր սեփական ընթացքով զարգացավ, սա է գրելու հրաշքը»,- պատմել է Նունեն՝ հավելելով, որ այժմ աշխատում է գրքի շարունակության վրա:
1957 թվականին Մինաս Ավետիսյանը և Հենրիկ Իգիթյանը ներկա գտնվեցին Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնին Մոսկվայում, որտեղ խորհրդային արվեստագետները առաջին անգամ ծանոթացան ամերիկյան մոդեռնիզմի և եվրոպական ավանգարդի գլխավոր ներկայացուցիչների աշխատանքների հետ։ Վերջնական մշակութային «ցնցումը» եղավ այն, որ նրանց աչքերի առջև ամերիկացի նկարիչ Հարի Քոլմանը, Ջեքսոն Փոլլոքի հետևորդներից մեկը, փռեց հսկայական կտավը գետնին և սկսեց ներկը դույլերից շաղ տալով տարածել հարթության վրա։ Էֆեկտը աննկարագրելի էր, որից հետո երիտասարդ նոնկոմֆորմիստները սկսեցին դա կիրառել իրենց աշխատանքներում։
Հավաքածուն ներառում է արվեստի շուրջ 400 իրեր: Սպասվում է, որ վաճառքներն ընդհանուր առմամբ կարող են գերազանցել 12 մլն դոլարը: Ամենաթանկ լոտը Ժան Միշել Բասկիեի «Օդի ուժը» կտավն է, որտեղ պատկերված է Էնդի Ուորհոլը:
Թիմը՝ մեր ամերիկյան գործընկերների և ֆիլմի հանրային կապերի մասնագետի գլխավորությամբ, հնարավորություն ունեցավ ֆիլմի դիտումից առաջ և հետո կարճ զրույց ունենալ անդամների հետ։ Արձագանքները, փառք Աստծո, դրական էին, միայն թե հարցերի փոխարեն նրանցից գովեստի և խրախուսանքի խոսքեր լսեցինք, ինչն, անշուշտ, շատ ոգևորող էր։ Հզոր ֆիլմ» անվանելով նրանք չէին դադարում դրական կարծիքներ արտահայտել։
Ի՞նչ դավաճանության մասին կարող է խոսք լինել, եթե այդ ուսանողները մինչև այս պահը շատ սիրում են Անիին ու կապված են նրա հետ: Նա ինքն էլ ընդունեց, որ խտացրել է գույները, ու ասաց, որ սխալվել է ուսանողների հասցեին նման որակումներ տալով:
«Եթե այդ խնդիրներն այդքան անհանգստացնող էին, կարելի էր այդ հարցը քննարկել ղեկավարության հետ, հատկապես, որ Անի Ներսիսյանի նկատմամբ այստեղ մշտապես մարդկային համակրանք է եղել»:
«Վերնագիրն իմ կարծիքով՝ և´ պոետիկ է, և´ լուսանկարչական է, իր մեջ պաուզա ունի, որն ինձ շատ դուր է գալիս: Առհասարակ շատ տարբերակներով կարելի է մեկնաբանել, բայց որ եռագույնը չեմ գունաթափել, դա վստահ կարող եմ հաստատել: Ինչպես ընկերս՝ Հովհաննես Երանյանը, նկատեց՝ եռագույնին ևս երկու գույն ենք ավելացրել՝ սևը և սպիտակը…»:
Հայտնի հայ ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանը Չեխիայի Յիգլավա քաղաքում անցկացվող Վավերագրական կինոյի միջազգային փառատոնում պարգևի է արժանացել համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար, հայտնում է Prague Post-ը։
Հարաբերական հասկացություն է կայացած լինելը: Չեմ ճանաչում արվեստի որևէ գործչի, ով իր մասին նման բան ասի: Այս մասնագիտությունը անդադար սովորեցնում է: Աշխատում եմ փոքր երեխաների հետ և խոստովանում, որ նրանցից ավելին եմ սովորում, քան գուցե իրենք ինձնից: Օրեցօր ընդլայնվում է աշխարհայացքը: Կարդում ես մի գիրք և շատ ես հավանում, կարդում ես երկրորդը դա էլ ես հավանում, ենթագիտակցաբար ընկալում կամ չես ընկալում, որ դրանով հարստացնում ես միտքդ:
Մոսկվայում կյանքի 102-րդ տարում մահացել է թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Զելդինը:
Ես առհասարակ կյանքի կոչ անողների կողմնակիցն եմ: Կերպն այստեղ չի կարևորվում: «Սասնա ծռերի» իմ անդրադարձում ցանկությունս արդեն ասել եմ: Եվ բարձրագույն սերն իրականում ներել կարողանալու մեջ է:
Ֆիլմ, որն առաջին իսկ կադրից բռնում է հանդիսատեսի բաց նյարդն ու բաց չի թողնում մինչև վերջին տիտրը: Ֆիլմ, որը հեռու է պսևդոհայրենասիրությունից և լի է մարդասիրությամբ և ուրեմն՝ հայրենասիրությամբ:
Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը, ողջունելով ներկաներին, ավելորդ համարեց ևս մեկ անգամ ներկայացնել Պողոս Հայթայանի և մշակույթի մեջ ունեցած նրա ներդրման մասին: «Ամբողջ թանգարանի անունից շնորհակալություն եմ հայտնում, որ պարոն Հայթայանն այսօր մեզ հետ է: Միշտ ուրախ ենք Ձեզ տեսնելու»,- ասաց թանգարանի տնօրենը:
Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո նա շարունակել է ակտիվ ելույթները, բայց ոչ մի անգամ չի խոսել իր մրցանակ մասին: Շվեդական ակադեմիային չէր հաջողվել զանգահարել Բոբ Դիլանին: «Նոբելյան մրցանակի մասին նորությունը ինձ զրկել էր խոսելու ունակությունից»,- ասել է նա՝ այս շաբաթ զանգահարելով Շվեդական ակադեմիա: