Բաժիններ՝

Մահացել է աշխարհահռչակ երգիչ Խուան Գաբրիելը

Օգոստոսի 28-ին Սանտա Մոնիկայում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) 66 տարեկան հասակում սրտի նոպայից մահացել է մեքսիկացի լեգենդար երգիչ, երաժշտական պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Խուան Գաբրիելը: Այս մասին հայտնել է Մեքսիկայի Televisa հեռուստաալիքը:

Խուան Գաբրիելը (Ալբերտո Ագիլեր Վալադեզ) ծնվել է 1950 թվականի հունվարի 7-ին: Նա համարվում էր բոլոր ժամանակների մեքսիկացի մեծագույն կոմպոզիտորներից մեկը: Նա առանձնապես հայտնի է Լատինական Ամերիկայում, եղել է իսպանալեզու աշխարհի սիրեցյալը եւ քսաներորդ դարի վերջի Մեքսիկայի երաժշտական կյանքի խորհրդանիշներից մեկը:

Գաբրիելն ավելի քան 1000 երգերի հեղինակ է, վաճառել է ավելի քան 100 միլիոն ձայնագրություն, ունեցել է ավելի քան 800 ելույթ ամբողջ աշխարհում: Նրա երգերը թարգմանվել են աշխարհի մի քանի լեզուներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031