Սարկոզին կարող է ազատ արձակվել բանտից

Ֆրանսիայի դատախազությունն առաջարկել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, որը հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել իր ընտրարշավի ֆինանսավորման գործով, ազատել բանտից և տեղափոխել դատական ​​հսկողության տակ․ հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

Հաղորդագրության համաձայն՝ դատախազությունն առաջարկել է ազատ արձակել նրան բանտից՝ պայմանով, որ նրան արգելվի կապ հաստատել գործի մյուս մասնակիցների հետ։

Սարկոզին նիստին մասնակցում է տեսակապի միջոցով։ Եթե դատարանը որոշի փոփոխել նախկին նախագահի խափանման միջոցը, նա կարող է անմիջապես ազատ արձակվել։ Դատարանը, ինչպես սպասվում է, որոշում կկայացնի Երևանի ժամանակով ժամը 16:30-ին։

70-ամյա Սարկոզին, որը պաշտոնավարել է 2007-2012 թվականներին, սեպտեմբերի 25-ին մեղավոր է ճանաչվել իր դեմ հարուցված գործով և հոկտեմբերի 21-ին սկսել է կրել իր պատիժը Փարիզի Սանտեի բանտի մենախցում։

Տեսանյութեր

Լրահոս