Մինչ այժմ անսամբլն արդեն իսկ ելույթներ է ունեցել Ֆրանսիայի ավելի քան 20 քաղաքներում` ներկայացնելով մեր ավանդական «Բերդ» պարը, «Քոչարին», Սասնո և Վասպուրականի ազգագրական պարերը, Կոմիտասի «Հով արեքն» ու ժողովրդաբեմադրական «Ջան Գյուլում», «Հայկազուններ», «Հայկական հարսանիք» և բազմաթիվ այլ պարեր` ամենուրեք արժանանալով փառատոների ղեկավարների և օտարերկրյա մասնագետների ամենաբարձր գնահատանքին և հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու հոտնկայս ծափահարություններին:
Մտածում էի, որ ավանդական, հին հայկական ոճով կլինեն հեքիաթներս, բայց գրելու ընթացքում ֆանտաստիկան հաղթեց: Հեքիաթներս գրելիս ոգեշնչվել եմ «Հարի Պոթեր», «Մատանիների տիրակալը» և այլ ստեղծագործություններից: Կարծում եմ՝ ֆանտաստիկ ժանրը հետաքրքրում է ո՛չ միայն երեխաներին, այլև մեծահասակներին: Հեքիաթներս երևակայական են, սակայն դրանք զերծ չեն իրականությունից: Իմ կյանքի փորձը, իմ տեսած և լսած պատմությունները իրենց արտացոլանքն են գտնում դրանցում:
«Որակի առումով վերջին տարիներին անկում կա: Անկումը վերաբերում է հատկապես պոեզիային, մի տեսակ հեշտագրության պես մի բան եմ ես նկատում այսօր բանաստեղծության մեջ, որը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ, սա էլ բխում է ֆեյսբուքյան ստատուսի սկզբունքից, եթե մի փոքր կարդաք այսօրվա պոեզիան՝ կտեսնեք, որ այսօր մեծ մասը գրվում է ֆեյսբուքյան ստատուսի սկզբունքով՝ կիսվելու համար, լայքվելու համար, և դա իր վնասները բերում է»,- նշեց Ա. Նիկողոսյանը:
Տրետյակովյան պատկերասրահում հանրությանը ներկայացվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցադրությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Ես աշխատում եմ» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսը:
Շատ մի բացատրիր: Երբ բացատրում ես, թե ինչու կարող ես անել այս կամ այն բանը, իրականում ներողություն ես խնդրում քո թերությունների համար՝ հույս ունենալով, որ քեզ լսողները բարի կլինեն և կներեն դրանք:
Սիրեք կյանքը: Մասնակցություն ունեք դրան: Տվեք ամենը, ինչ ստացել եք: Կրքոտ սիրեք, որովհետև կյանքն իրականում մի քանի անգամ ավելի շատ բան է վերադարձնում, քան դուք տալիս եք:
ԱՄՆ-ում կյանքի 81-րդ տարում թոքաբորբի ու կաթվածի հետևանքով մահացել է ամերիկացի ռեժիսոր Գարի Մարշալը
Նա պատմեց, որ ֆիլմը նկարահանվել է 21 օրում, սակայն էկրաններին երևում են տարվա չորս եղանակները: «Բալերի անունները» նկարահանվել է ընդամենը հարյուր հիսուն հազար եվրո բյուջե ունենալով:
«Յուրաքանչյուր դերասանի հետ աշխատելիս պահանջվել է անհատական մոտեցում և ես, որպես ռեժիսոր, բոլորի կարծիքը հաշվի եմ առել»,- պատմեց Վերբեքը: Նրա խոսքով` ֆիլմը չունի հստակ հաղորդագրություն, այլ ցույց է տալիս, թե ինչ է կատարվում այն մարդկանց հետ, ովքեր սպանում են` գտնվելով էկրանի առաջ:
«Այս տեսակ ֆիլմերը, ինչպես «Անմահը», Իրանում այնքան էլ ընդունելի չեն, որովհետև այսօրվա մարդը հոգնածության ու անհանդուրժողականության է հասել»,- ասաց իրանցի կինոռեժիսորը: Նրա խոսքով` հոգնածության պատճառը մարդկանց մեխանիկական դարձած կյանքն է, որն անխուսափելի է: Նա նաև կարծում է, որ հիմա մարդիկ ֆիլմերում նախընտրում են տեսնել կարճ տեսարաններ ու կրքոտ պատմություններ:
Երևանյան «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնն ավարտված է: Փակման հանդիսության ընթացքում, որին նախորդեց Կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը, հայտնի դարձան մրցույթների հաղթողները:
«Ես ուզում էի նկարահանել ֆիլմ, որն անընդհատ կընդհատվեր «ուրվականներով»` քաղաքական, քաղաքացիական, պատմական կամ ինքնակենսագրական»,- մեկնաբանեց ֆիլմի հեղինակը: Նրա խոսքով` ֆիլմում կան տեսարաններ, որոնք բացատրված չեն. նա ցանկացել է, որ հանդիսատեսն իր պատկերացումներով ընկալի դրանք:
«Ձեր անցած` շուրջ կեսդարյա դերասանական ուղին սերտորեն համակցված է ազգային մշակույթին ու արվեստին եւ հատկապես դրանց` մեր ժամանակների պատմությանը»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում ռուսաստանցի հայտնի հեռուստալրագրողը ներկայացրեց «Ավրորա» մրցանակի հավակնորդների մասին ֆիլմերի պատրաստման գործընթացը:
Թուրքիայի տարածքում գտնվող Շանլըուրֆա (Ուրֆա) քաղաքում հայտնաբերվել է հայկական թագավորական տոհմին պատկանող դամբարան: Թուրքական Hurriyet Daily News-ը հայտնում է, որ շուրջ 45 հազար քառակուսի մետր տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 80 շիրիմ:
Դեսպանը նշեց, որ համերգը հիանալի է անցել: Նա շատ տպավորված էր ելույթով և հավելեց, որ երաժշտությունը հիանալի էր, իսկ խմբի մեներգչուհին` Զառան, աննկարագրելի է բեմի վրա: «Ես շատ լավ ժամանակ անցկացրեցի: Սա իմ տեսած լավագույն կենդանի կատարումն էր երկար ժամանակի ընթացքում»,- ասաց Միլսը:
«Ինձ շատ հաճելի, որ կինոնկարը տեղ է գտել «Ոսկե ծիրան»-ում: Սա լրացուցիչ հնարավորություն է լսել հանդիսատեսի արձագանքը, հասկանալ, թե որ ուղղությամբ է պետք շարժվել»,- հավելեց ռեժիսորը:
«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնը ազդարարեց Ֆրանսիական կինոյի օրը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնին հյուրընկալվել է ռեժիսոր Բորիս Կոլևն իր «Մահացու ցատկ» ֆիլմով: Լրագրողների հետ հանդիպմանը ֆիլմի ռեժիսորը նշեց, որ Երևանում գտնվելն իր համար շատ հուզիչ է, քանի որ ինքը մայրական կողմից հայ է:
Հարցին, թե ինչպե՞ս է ֆինանսավորվելու «Ճամփորդ» հասարակական հիմնադրամը և ո՞ւմ կողմից է ֆինանսավորվում «Ճամփորդ» թերթը, Արիաննեն պատասխանեց. ««Ճամփորդ» թերթը հիմնել եմ ես` ամբողջությամբ իմ միջոցներով: Սակայն «Ճամփորդ» հասարակական հիմնադրամը դեռևս փնտրում է ֆինանսավորում: Մեր ֆոնդը բաց է բոլորի համար, բոլոր նրանց, ովքեր կցանկանան ֆինանսավորել և աջակցել` լինեն անհատներ թե կազմակերպություններ: Սակայն այդ ամենը պետք է արվի անշահախնդիր»:
«Ես Հայաստանի մասին շատ բան չգիտեմ, բայց Լոս Անջելեսում, ուր ապրում եմ, հայերն անչափ ուրախացան` իմանալով, որ այցելելու եմ Հայաստան: Ես գիտեմ, որ տարիների ընթացքում ձեր երկիրը բախվել է մեծ դժվարությունների, և ես ցավում եմ դրա համար ,- ասաց Բիսեթը:
««Զուլալ»-ը հրաշալի է՝ հին երգերի հարուստ ու գեղեցիկ մեկնաբանություններով: Այն ժամանակակից հայկական երաժշտության ամենահիասքանչ զարգացումներից է»,- հայտնի կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը նշել է տրիոյի մասին:
Երևանյան «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի պատվավոր հյուրը` անգլիացի դերասանուհի Ժակլին Բիսեթը Երևանում է:
Արդեն 4-րդ օրն է, ինչ Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը:
«Հուսով եմ, որ ֆիլմի ցուցադրությունը կկազմակերպվի Բոսնիայում, իսկ ինչ վերաբերում է երկրների արձագանքին, կարող եմ ասել, որ ֆիլմի ընկալումը բավականին տարբեր է: Բալկանյան ժողովուրդները անցյալի նույն փորձն ունեն: Ողբերգություն վերապրած ժողովուրդներն առհասարակ ունեն պատմությունը նույն կերպ ընկալելու հատկություն, նրանք լավ են հասկանում միմյանց, իսկ օրինակ՝ Հյուսիսային Եվրոպայի հանդիսատեսի համար պարզ չէր, թե ֆիլմում ինչ իրադարձություններ են տեղի ունենում»,-ասաց նա:
«Ոսկե ծիրան» 13-րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում ընդգրկված է գերմանուհի Մարեն Ադեի «Թոնի Էրդման» դրաման:
Ծաղկաձորում օգոստոսի 10-15-ն անցկացվելու է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը: Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի տեղեկացմամբ, բավական հագեցած ծրագիր է սպասվում:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը գերմանացի կինոռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրության բացմանը հանձնեց նրան «Վարպետ» մրցանակը: