Բաժիններ՝

«Ոստան Հայոց». «Արցախ, լսիր»

«ՏաԹևեր» ճոպանուղին 2016թ. հունիսի 5-ին հյուրընկալել էր բեյսջամփերների աշխարհի տարբեր ծայրերից: 320 մետր բարձրությունից վայելելով հայկական լեռնաշխարհի ողջ հմայքը՝ ցատկողներն աշխարհի էքստրիմ սիրահարների ուշադրությունը կենտրոնացրել էին այստեղ:

«Մենք իրականացրեցինք փոքրիկ ակցիա` խնդրելով բեյսջամփերներին ծածանել Լեռնային Ղարաբաղի դրոշը երկնքում: Բեյսջամփերներին սպասողներին միացավ հայկական լեգենդար «Ոստան Հայոց» ռոք խումբը՝ իր «Արցախ» ստեղծագործությամբ, որը գրվել է 1992 թվականին` Արցախյան ազատամարտի ժամանակ:

Եվս մեկ անգամ աշխարհի ուշադրությունը սևեռեցինք Արցախի հիմնախնդրին` մաղթելով նույնքան ազատություն, որքան իրենց մեջ կրում են այս թռիչքները: Տեսանյութը նվիրում ենք հայ զինվորին` մաղթելով խաղաղություն ողջ աշխարհին: Շնորհակալություն «ՏաԹևեր» ճոպանուղուն, ՀՀ Մշակույթի նախարարությանը, բոլոր մասնակիցներին»,- տեսահոլովակի մասին գրել է ստեղծագործական խումբը:

Տեսահոլովակի ռեժիսորն է Արփի Մաղաքյանը, օպերատորը` Վահե Սաֆարյանը, մոնտաժը «Eskiz» ստուդիայինն է, նկարահանման տնօրենն է Սուրեն Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս