Բաժիններ՝

Մահացել է դերասան Ջին Ուայլդերը

ԱՄՆ-ում 83 տարեկան հասակում մահացել է դերասան Ջերոմ Սիլբերմանը, որը հայտնի է Ջին Ուայլդեր կեղծանվամբ: Այս մասին հայտնել է Associated Press-ը:

Արտիստի մահվան մասին տեղեկատվությունը հավաստել է նրա եղբորորդին: Մահվան պատճառն Ալցհայմերի հիվանդության հետ կապված բարդացումներն են:

Ուայլդերը խաղացել է գլխավոր դերը «Վիլլի Վոնկան եւ շոկոլադի ֆաբրիկան» (1971) ֆիլմում: Կինոնկարը ներկայացվել է «Օսկար» մրցանակի լավագույն երաժշտության համար, իսկ դերասանն ինքը՝»Ոսկե գլոբուսի»՝ տղամարդու լավագույն դերի համար: Բացի դրանից, արտիստն ստացել Է «Օսկարի» երկու անվանակարգ՝ «Պրոդյուսերները» (1968) ֆիլմում երկրորդ պլանի դերի համար եւ «Երիտասարդ Ֆրանկենշտեյնը» (1974) ժապավենում լագագույն ադապտացված սցենարի համար: 2003 թվականին դարձել է «Էմմի» մրցանակի դափնեկիր՝ որպես լավագույն հրավիրված դերասան կատակերգական սերիալում:

Ուայլդերը նաեւ իրեն փորձել է որպես պրոդյուսեր, զբաղվել է ռեժիսուրայով եւ լույս է ընծայել մի շարք գրքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս