ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը մահազդ են տարածել նկարիչ Զախար Խաչատրյանի մահվան կապակցությամբ:
«Եթե ուզում ես անհատականություն լինել, պետք է անկեղծ լինես ու ստեղծես այն, ինչ ինքդ կուզեիր կարդալ, դրանից հետո գտնես մարդկանց, որոնց քո գրականությունը հետաքրքիր է: Այն, ինչ ստեղծում ես, ինքնին իմաստ է պարունակում»:
Հունվարի 20-ին Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշում էր ծննդյան 60-ամյակը՝ միաժամանակ առաջին անգամ հանդիսատեսի կարգավիճակում ներկա գտնվելով սեփական հոբելյանի առիթով Տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասանների նախաձեռնած անակնկալ «Նվեր-ներկայացմանը»:
«Սա անցյալն է, և ընդամենը միակ խնդիրը, որ ես դնում եմ հայրենի կառավարության առջև, ցավոք սրտի, առ այսօր կյանքի կոչված չէ: Վերջապես ասպարեզում և հրապարակի վրա պետք է հայտնվեն ստվերում մնացածները, ովքեր ստեղծում են իրական արվեստ»:
Կարծիք կա տարածված, որ մինչև փող չտեսնի՝ Մնոյանը ֆոտո չի անի: Ես միշտ էլ նկարահանել եմ սոցիալական թեմաներով ֆոտոներ դեռևս 2006թ.-ից: Դրանք եղել են և՛ հովանավորությամբ, և՛ ինքս եմ գումար ներդրել, որ իրականացնեմ սոցիալական որոշակի թեմատիկ ցուցահանդեսներ: Դա ես համարել եմ իմ պարտքը:
Արդեն երկրորդ տարին շարունակ, Հայաստանի ազգային պատկերասրահը հաշվետու ասուլիսների ընթացքում ահազանգում է շենքային անբարենպաստ պայմանների մասին, որոնք անխուսափելիորեն իրենց հետքն են թողնում Պատկերասրահի պատերից ներս գտնվող արժեքավոր մշակութային ցուցանմուշների լինելիության խնդրին:
Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում (ՀԱՊ) տեղի ունեցավ 2016 թ. տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում հաշվետվություններով հանդես եկան ՀԱՊ-ի տնօրեն Արման Ծատուրյանը և գիտքարտուղար Արմինե Գաբրիելյանը` ներկայացնելով նախորդ տարվա միջոցառումները, ինչպես նաև 2017 թ. նախատեսված աշխատանքները:
Պարզվում է՝ Արման Ծատուրյանն անտեղյակ է, նա պարզապես չի տիրապետում՝ սեփական տնօրինության տակ հայտնված՝ Ազգային պատկերասրահում այս պահին աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու վրձնին պատկանող թվով քանի՞ աշխատանք է պահ տրված: Ըստ նրա՝ դրանց թիվը պետք է որ մոտավորապես 72 աշխատանք լինի, որը, սակայն, ինչպես գլխավոր ֆոնդապահի ճշգրտմամբ տեղում պարզվեց, կազմում է 57 գեղանկար և 31 գրաֆիկա:
«Խաբուսիկ գեղեցկություն» ֆիլմը՝ Հոլիվուդի առավել շահութաբեր դերասաններից մեկի՝ Ուիլ Սմիթի, մասնակցությամբ, ցուցադրվել է 49 երկրներում, հանգստյան օրերին հավաքելով 6,6 մլն դոլար: Հունվարի 5-8-ի հանգստյան օրերի ընթացքում համաշխարհային վարձույթում դրամամուտքերի չափով «Վիկինգ»-ին գերազանցում են Հոլիվուդի դրամարկղային հիթերը՝ «Վտարակ-մեկ. Աստղային պատերազմներ:
Ռասիզմը մի խնդիր է, որ բոլոր երկրներում էլ գոյություն ունի, բայց կարող եմ անկեղծ ասել, որ այս մասշտաբի ռասիզմ որևէ այլ երկրում ես չեմ նկատել: Հայաստանում եթե դու մի քիչ տարբերվում ես, շատ հեշտ կարողանում են մտնել քո անձնական կյանք ու հարցնել՝ որտեղի՞ց ես, կամ՝ մենք լավն ենք… այսինքն՝ շատ չոր ու կոպիտ հարցեր: Եվ շատ ես նկատում, որ հայերը փորձում են այլ ազգերին բացատրել, որ հայերը բոլոր առումներով լավն են, ինչն ինձ համար ուղղակի ծիծաղելի է, որովհետև հայերն ունեն շատ-շատ լավ կողմեր, բայց նաև՝ շատ թերություններ, որոնց վրա պետք է աշխատեն:
Երբ ինձ հարցնում են. «Ինչի՞ մասին ես երազում դու այս կյանքում», ես պատասխանում եմ. «Որ իմ տանը տաք զուգարան լինի…»: Անձրևոտ օրերին իմ զուգարանի կտուրից կաթում է՝ չնայած առաստաղին արված թիթեղյա կարկատաններին, իսկ ձմռանը սառը քամին թափանցում է տախտակե պատերի բազում անցքերից:
Հունվարի 9-ը հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ, ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է։ «Այսօր Փարաջանովի մտերիմները, թանգարանի աշխատակիցներն այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն ռեժիսորի գերեզմանին, այնուհետև թանգարանում հարիսա պատրաստեցին` նշելով մեծն վարպետի տարեդարձը: Այս երևույթն արդեն ավանդույթ է դարձել»:
Այսօր Սերգեյ Փարաջանովը կդառնար 93 տարեկան…
«Աստիճանաբար ադապտացվում ենք։ Տա Աստված, որ մյուս տարի պատերազմը չկրկնվի: Թշնամին մեր միասնականությունից ավելի է վախենում, քան մեր զինատեսակներից։ Մեր միասնականությունն ամենաուժեղ զենքն է։ Իրենք դա շատ լավ գիտակցում են։ Նրանք տեսան դա ապրիլին, դրա համար էլ պատերազմը չշարունակվեց»,- հույս հայտնեց երգիչը։
«Ցանկանում եմ, որ հակառակորդի կողմից ոչ մի փամփուշտ չգա դեպի մեզ, սեր եմ ցանկանում, հաջողություն: Սիրում եմ, շնորհակալ եմ իմ հանդիսատեսին: Աստված պահապան մեր հայ ազգին և մեզ բոլորիս»:
2017թ. հունվարի 4-ին Գլենդեյլի «Ֆրեսկո» ռեստորանում աննախադեպ ճաշկերույթ էր. մշակույթի ամերիկահայ գործիչներին, գործարարներին ու քաղաքականության մեջ ներգրավված հայտնի ամերիկահայերին ճաշի էր հրավիրել Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Անցնող տարին ամփոփում ենք «Հակամշակութային 2016»-ի դիտարկմամբ՝ վերհիշելով մեր երկրի մշակութային կյանքում տեղ գտած բացասական իրողություններից առավել ակնհայտները:
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես 168.am-ն ամփոփում է անցնող տարվա մշակութային և հակամշակութային սեփական ուսումնասիրություններով հասարակական առավել լայն հնչեղություն ստացած իրադարձությունների թոփ տասնյակը, որն ընթերցողներին ենք ներկայացնում՝ ըստ ժամանակագրության:
Գրող Անուշ Ասլիբեկյանը՝ երգիչ, երգահան Վահան Արծրունու մուսան և կինը, մեզ հետ զրույցում պատմել է անցնող՝ 2016 թվականի ձեռքբերումների և կորուստների մասին:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ռեժիսոր Հրանտ Վարդանյանը, երաժիշտ Վահան Արծրունին և գրականագետ Դավիթ Գասպարյանն ամփոփեցին անցնող 2016 թվականը՝ հարցադրումներով՝ ի՞նչ տվեց տարին մշակութային կյանքին, ի՞նչ վերցրեց դրանից, ի՞նչ սպասել հաջորդից:
Վիգեն Չալդրանյանը 60 տարեկան է։
«Առաջին դեպքում պետք է արձանագրել մշակութային դաշտի հստակ սեգմենտավորում: Դրանցից մեկը մենք տեսանք նախագահի հետ հանդիպման ժամանակ, թե ինչպես ինքնադրսևորվեցին բյուջեից տարբեր դիստանցիայի վրա գտնվող մշակութային գործիչները: Այստեղ նախագահի ուղերձն ակնհայտ էր: Այսինքն՝ մենք ստեղծում ենք մի տիրույթ, որտեղ համախմբվում են իշխանություններին լոյալ մշակութային գործիչներ, դիտարկում ենք նաև այլ բևեռներ, որտեղ կան մարդիկ, ովքեր որևէ առնչություն չունեն բյուջեի հետ, և նմանապես որևէ սպասելիքներ ևս չունեն դրանից, ինչպես նաև ցանկություն առնչվելու այդ ոլորտների հետ»:
«Չկա առավել բարձր արժեք, քան լեզվի որակի պահպանումը, և, եթե լեզվի որակն ընկնում է, ուրեմն իմացեք, այստեղ ևս ոտնահարվում է մեր ազգային արժանապատվությունը: Ես չեմ ուզում ասել՝ լավատե՞ս եմ, թե՞ վատատես: Ես իրատես եմ, և մեր իրականությունն այսօր սա է»:
Հնագետը նշեց, որ պեղավայրում կատարած աշխատանքները թույլ են տալիս եզրակացնել, որ այս տարածքը ակտիվ բնակեցված է եղել մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբին: Ուստի անհրաժեշտ են առավել լայնածավալ պեղումներ, որոնք թույլ կտան վերականգնել այդ շրջանի պատմությունը և մշակույթը:
«Նկարահանվել է նոր տեսահոլովակ, որը յուրահատուկ կամուրջ է հանդիսանում «Կյանք ու Կռիվ» և «Կյանք ու կռիվ 25 տարի անց» ֆիլմերի միջև: Այս անգամ երգում է Ռազմիկ Ամյանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ նշեց «Շարմ Հոլդինգի» տնօրեն Կարեն Ղազարյանը:
«Նախ՝ պետք է նշեմ, որ իմ սուբյեկտիվ կարծիքն եմ հայտնում: Այս 25 տարիների ընթացքում ամենակարևոր նախագիծն ինձ համար «Ես սիրում եմ իմ երկիրը» երգն է՝ իր տեսահոլովակով: Այն առաջին հայացքից՝ շատ պարզ ու հասարակ աշխատանք կարող է թվալ, բայց այն մեզանից յուրաքանչյուրի սրտից է խոսում: Եվ եթե չլիներ այդ մոտեցումը մեր երկրի, մեր պետության նկատմամբ, երբևիցե հնարավոր չէր լինի այստեղ ապրել, որևէ բան ստեղծել և գնալ առաջ»:
«Հուշարձանների շուրջ կարող են կառուցվել հյուրատներ, փոքրիկ խանութներ, միաժամանակ մշակվում են նախագծեր՝ ինչպիսին պետք է լինեն զբոսաշրջիկների համար նախատեսվող անցուղիները, որովհետև գաղտնիք չէ այն, որ լավագույնս պահպանվում են համայնքային նշանակության այն հուշարձանները, որոնք կարողանում են այցելուների հոսք ապահովել»,- ասաց Արմեն Ամիրյանը:
Այսօր Ժողովրդական արվեստի թանգարանում տեղի ունեցավ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը, միաժամանակ նախարարը ներկայացրեց 2017 թվականի անելիքները:
Այսօր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ամփոփեց ընթացիկ տարվա աշխատանքները: Անդրադառնալով թատերարվեստի ոլորտին՝ Արմեն Ամիրյանը կանգ առավ մի քանի ձեռքբերումների վրա, ինչպես նաև ուրվագծեց 2017-ի ոլորտի անելիքները: Մնջախաղի և Համազգային թատրոնների շենքերի խնդրի հարցը լուծված է, նախարարությունը զբաղվում է երկու թատրոնների շենքերի հարցով էլ:
Այսօր Ժողովրդական արվեստի թանգարանում տեղի ունեցավ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը, որին նախարարը մասնակցեց արդեն հայտնի դարձած փոքրիկ հայ քանոնահարուհի Մերի Մուսինյանի հետ: