«Լինում են դեպքեր, երբ դերասանը բացարձակ մասնագիտական հմտություններ չունի, և որպես մարդ էլ՝ կեղծ է։ Այդ դեպքում ռեժիսորին միայն մի բան է մնում՝ փակել աչքերը»:
Այցի ավարտին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները եղել են նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում, ծանոթացել առկա վիճակին: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկացրել է, որ Հայաստանի ու Վրաստանի Մշակույթի նախարարների միջև առկա պայմանավորվածության համաձայն՝ կվերականգնվեն և կակտիվացվեն միջմշակութային շփումները, այդ թվում՝ Վրաստանի կառավարության հատկացրած 3,5 միլիոն լարի շրջանակներում հիմնանորոգման կենթարկվի Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը:
«Անվանակարգերում հաջողություն գրանցելու նախապայմանն է համապատասխան կինոշուկաներում ճիշտ ժամանակին ցուցադրություններ կազմակերպելն ու հզոր փի-ար արշավը», – գտնում է Ջորջ Մեյսընի անվան համալասարանի կինոգիտության բաժնի տնօրեն Ջիովանա Չելսերը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանին ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: Նշելով, որ Ռաիսա Մկրտչյանը հայ էստրադային արվեստի երևելի և ինքնատիպ ներկայացուցիչներից է, ում նրբաճաշակ կատարումները նոր խոսք էին մեր երաժշտական մշակույթում, Նախագահը մաղթել է հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և նոր ձեռքբերումներ:
Օսկարակիր Սյուզան Սարանդոնը նկարահանվել է ռեժիսոր Արթուր Բալդերի նոր փաստագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում ամերիկաբնակ հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի հետ: Նոր ֆիլմի նկարահանումները վերջին փուլում են: Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ ֆիլմի պրոդյուսերը Դավիդ Շարան է: Ֆիլմը նկարահանվել է դերասանուհի Էշլի Հինշոուի, թոփ մոդել Հիլարի Ռոդայի, ոսկերիչ դիզայներ Մորգան Շարայի և հեռուստաաստղ Ֆլորենս Ֆեվղի և այլոց մասնակցությամբ:
Ռեժիսորի հետ ժամանակ առ ժամանակ հանդիպելու, նրա հետ զրուցելու, նրան պարզապես լսելու թույլտվություն ես ստացել եմ: Դա պատահել է ինձ համար բոլորովին անսպասելի, որևէ տեղ չգրված կամ չամրագրված, գոյություն չունեցող մի օրինաչափության համաձայն: Մեր հանդիպումները հանճարեղ այս մարդու հետ, ինձ համար ամեն անգամ աշխարհը նորովի բացահայտելու բացառիկ հնարավորություններ են, որոնք ինձ է նվիրում Վարպետը, ու ես լուռ ենթարկվում եմ նրա սահմանած սկզբունքներին՝ նա երբեք հարցազրույց չի տալիս:
«Սա պատմական ասուլիս է, որովհետև այս օրվան տասնամյակներ ենք սպասել: Այս օրն իրականություն դարձավ, և մենք արդեն անհամբեր ենք, որպեսզի ավարտուն տեսքով տեսնենք մեր նոր շենքը»,- այսպես է մեկնարկում այսօր հրավիրված մամուլի ասուլիսը Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը՝ լրագրողներին ներկայացնելով թատրոնի շենքի խնդրի լուծմամբ պայմանավորված Մնջախաղի պետական թատրոնի ծրագրային նոր շեշտադրումներն ու ընթացիկ տարվա աշխատանքները:
Մառամի համար տեսախցիկը մտերիմ ընկեր է: Նրանց երկուսի համագործակցության արդյունքում ծնվում են ինքնատիպ պատկերներ, հիմնականում՝ դիմանկարներ:
Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ այսօր «Մոսկվա» կինոթատրոնում:
Փետրվարի 19-ին արդեն 8-րդ տարին Հայաստանում կնշվի Գիրք նվիրելու օրը։ Այս առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ու «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը լրագրողներին ներկայացրին՝ որքանո՞վ է հասունացած գիրք նվիրելու մշակույթը մեր երկրում, ինչպես նաև՝ ներկայացրեցին առավել պահանջված գրքերի ու հեղինակների տասնյակը:
Արմեն Մարտիրոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ տոնին ընդառաջ՝ նախապատրաստում են kardalu.am (կարդալու եմ) կայքի ստեղծման աշխատանքները և սմաթֆոնային հավելվածը, որտեղ զետեղված կլինեն «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ տպագրման պատրաստվող և արդեն իսկ առկա գրքերից հատվածներ. «Ստեղծվող կայքը հնարավորություն կտա նաև շատ հեշտությամբ գնելու այնտեղ առաջարկվող գրքերը: Փորձում ենք բանակցել տարբեր վճարային համակարգերի հետ, որպեսզի ընթերցողի համար դա դառնա մաքսիմալ էժան, շահավետ, հեշտ և հաճելի մի պրոցես»:
Կանադայի կառավարությունը` ի դեմս գեներալնահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնի, փետրվարի 17-ին Ատոմ Էգոյանին շնորհել է Կանադայի Ազգային Շքանշանի բարձրագույն տիտղոսը` երկրի մշակույթի մեջ կատարած ներդրման համար:
Ամենաուժեղ կողմերն իմ ամենաթույլ կողմերն են: Որքան էլ պարադոքսալ հնչի, այդպես է: Համառ մարդ եմ, համբերություն ունեմ և կարողանում եմ իմ թուլությունը համառությամբ առաջ տանել: Ի վերջո, պարզվում է, որ դա ուժ է: Իմ թուլություններն ինձ թույլ են տալիս աշխարհն ավելի լավ տեսնել, տարրալուծել:
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում կայանալիք թուրք-գերմանական ֆիլմերի փառատոնի բացումը վստահվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին: Այս մասին գրում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:
«Մենք արդեն ունենք 17 ներդրումային ծրագրեր, որոնց մեծ մասն արդեն մեկնարկել են և առաջիկա 1-2 ամիսների ընթացքում իրականություն կդառնան»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Դեռևս երեկ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը երկընտրանքի մեջ էր՝ «Կա՛մ պետք է լուծարել ձեզ, կա՛մ պետք է լուծել ձեր տարածքի հարցը». այս մասին նախարարը բարձրաձայնել էր Երևանի մնջախաղի պետական թատրոնի տարեկան հաշվետվության ընթացքում: Ժամեր անց Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնվում է նախարարի պատրաստած անակնկալն ազդարարող մի հայտարարություն, որին ականջալուր արդեն այսօր լրագրողների մի հոծ […]
…Վերջին շրջանում, երբ Ձախ Հարութը Հայաստան էր այցելում, հաճախ էինք քայլում Հյուսիսային պողոտայով: Մեկ-երկու ժամից ավելի էր տևում այդ ճանապարհն անցելը: Մարդիկ մոտենում էին նրան, ողջագուրվում, երգում էին, խնդրում իրենց հետ երգել: Ու մենք հասկացանք, որ պահը հասունացել է, պետք է համերգ կազմակերպել:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, թատրոնի անձնակազմի, մասնագետների և լրագրողների մասնակցությամբ գործարկվեց նոր թարգմանական էլեկտրոնային վահանակը։
«Ես ձեզ կպատմեմ, թե ի՞նչ խաղ եմ խաղում ես այս գլխի հետ,- կեսկատակ հավելում է քանդակագործը, երբ լրագրողների համար բացահայտում է դիմաքանդակը՝ հանելով նրա վրայի սպիտակ սավանը,- դիմաքանդակի էությունը ոչ միայն դրա գլուխն է, այլ նաև դրա դիրքը»:
«Այս մրցանակը շատ արժեքավոր է, քանի որ Հրանտ Մաթևոսյանն ինձ համար մեծ մարդ էր և գրող: Հաճելի է, որ նկատվել է, որ ես իմ արձակում անդրադառնում եմ Մաթևոսյանին»,-ասաց Շեկոյանը և հավելեց, որ կյանքն իրեն երես է տվել, քանի որ հնարավորություն է ունեցել շփվել Հրանտ Մաթևոսյանի, Համո Սահյանի, նկարիչ Հակոբ Հակոբյանի հետ: «Արել եմ ամեն բան, որ այդ մեծերից ստացած տպավորությունս փոխանցեմ ընթերցասերներին»,-ընդգծեց գրողը:
Բրիտանացի երգիչ Դեւիդ Բոուին, որը մահացել է 2016 թվականին, հետմահու ստացել է «Գրեմմի»-ի չորս մրցանակ: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
«Տիկնիկը երեխայի համար շատ կարևոր է: Երեխան շատ անկեղծ է շփվում տիկնիկի հետ, քանի որ տիկնիկն իրեն միշտ լսում է, տիկնիկի կողմից երբեք նկատողություն չի ստանում, ինչը շատ հաճախ ստանում է մեծերի կողմից, հոգ է տանում նրա մասին…»:
«ՅՈՒՆԵՍԿՕ՞-ն է որոշում, թե լավաշն ումն է. իհարկե, ո´չ: Մենք մեր խոհանոցային երևույթները պետք է ինքներս լավագույն կերպով ճանաչենք, տեր կանգնենք և դրանցով հպարտանանք»:
Վերջապես հսկայական փափուկ խաղալիքներին փոխարինելու եկան փոքր չափսերով, բայց մեծ ասելիքով սիրառատ նվեր-գրքերը:
«Ես հպարտ եմ իմ հայկական արմատներով, որովհետեւ դրանք հիմքում են բազմաթիվ արժեքների: Այսպես, ջութակի հիմքերի մասին խոսելիս, պետք է հիշել քամանչան. Հենց քամանչան էր այն գործիքը, որը Հայաստանից բերվել էր Արեւմուտք, Իտալիա, Վենետիկ եւ այնտեղ զարգացել: Այնպես որ, հայերը հսկայական ազդեցություն են ունեցել իտալական քաղաքակրթության վրա»:
Փետրվարի 4-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» կինոթատրոնում տեղի ունեցավ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի ցուցադրությունը:
Եթե նախարարը գտնի, որ այդպես պետք է լինի, ուրեմն՝ այդպես կլինի: Իմ խորին համոզմունքն է՝ արվեստի բնագավառում պետք է ղեկավարեն պրոֆեսիոնալները: Մենք հայրենիքից դուրս ունենք այդպիսիք՝ գերպրոֆեսիոնալներ, որոնք թատրոնը գիտեն 200 տոկոսով, ինչպիսիք կարող են լինել, օրինակ՝ Բարսեղ Թումանյանը կամ Հասմիկ Պապյանը:
Չկա մի տարի, որ համալրումներ չլինեն և՛ ձեռագրերի, և՛ մատենագրերի առումով: Ներկայում էլ այդ գործընթացի մեջ ենք: Նոր ջուղայի հին ընտանիքներից մեկը, 17-րդ դարի վերջին հաստատվում է Իտալիայում, հսկայական միջոցների տիրապետելով, ունենում է շատ մեծ առևտրատնտեսական գործունեություն:
ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի վերաբերյալ խոսակցությունները՝ հստակություն մտցնելով նոր տնօրենի նշանակման ընթացակարգում:
Սամվել Մարտիրոսյանն այն կարծիքին է, որ այս պարագայում մենք բախվում ենք նաև տարատեսակ այլ հարցերի հետ, օրինակ՝ մայրենի լեզվով անսխալ գրելու համար անհրաժեշտ է լինել շատ ավելի կարդացած, իսկ Հայաստանում գիրք կարդացողների քանակը շատ քիչ է, միաժամանակ արձանագրելով, որ հայատառ բովանդակությունը համացանցում համեմատաբար քիչ է: