Բաժիններ՝

Հանրահայտ ջազ երաժիշտը Հայաստան կգա

Իսրայելցի ջազ­կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենն իր եռյակի հետ առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանում:

Համերգը տեղի կունենա մայիսի 31­-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ելույթ կունենան երաժիշտներ Իտամար Դոարինը (հարվածային գործիքներ) և Օմրի Մոռը (դաշնամուր): Համերգն իրականանում է Prime Production­ի և Արդշինբանկի նախաձեռնությամբ: Աջակիցներն են Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսությունը, Ջազի հայկական ասոցիացիան և «Մուրան» ընկերությունը: Ավիշայ Քոենը ծնվել է 1970 թվականին Երուսաղեմում:

Վաղ տարիքից դաշնամուր է նվագել: Երբ երաժիշտը 14 տարեկան էր, ծնողները տեղափոխվում են Սենտ­Լուիս, որտեղ նա սիրահարվում է ջազին: Իսրայելական բանակում ծառայելուց հետո Քոենը որոշում է կոնտրաբաս նվագել սովորել: 1992-­ին տեղափոխվում է Նյու Յորք:

Սկզբնական շրջանում աշխատում է բանվոր շինարարական հրապարակում, սակայն կամաց­կամաց փառք է ձեռք բերում երաժշտարվեստում: Համագործակցել է դաշնակահար Դանիլո Պերեսի, Գրեմմիի դափնեկիր Չիկ Կորիայի հետ: 2003 թվականից զբաղվել է սոլո կարիերայով: «Բեմն այն վայրն է, որտեղ Քոենն իրեն տանն է զգում»,­- երաժշտի մասին ասում են քննադատները, ովքեր շատ բարձր են գնահատում Քոենի և նրա տրիոյի ելույթները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս