Բուխարեստում մարտի 13-ից 19-ը տեղի է ունեցել «Մեկ աշխարհ. Ռումինիա» մարդու իրավունքներին նվիրված փաստավավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային կինոփառատոնը, որի այս տարվա գործընկերներից էր Ռումինիայում ՀՀ դեսպանությունը։
Ֆիլմի ամենահամով տեսարանները, անշուշտ, փոքրիկ հերոսի հետ են: Առհասարակ դերասանական խաղից առանձնապես մեծ ոգևորություն չկա: Ֆիլմն ավելի շատ հիմնված է ռեժիսուրայի, օպերատրական աշխատանքի և սցենարի վրա, քան դերասանական խաղի:
«Դու կարող ես հրապուրվել պատկերով, կարող ես նայել ինչ-որ լուսանկարի, կտավի, քեզ դուր գան, գերեն գույները, դու կարող ես ինչ-որ կադր ֆիլմից առանձնացնել և ասել, որ այս կադրը հանճարեղ է, նայեք՝ ինչ կոմպոզիցիա է, բայց դա կադր է»:
«Ամենամեծ խնդիրը ժամանակս է, որ չի հերիքում, և հետո, ցավոք, չունեմ զրուցակից, որի հետ հնարավոր լիներ անընդհատ հայերեն խոսել: Շատ հաճախ, երբ ես հայերեն եմ խոսում, ինձ պատասխանում են ռուսերեն կամ անգլերեն լեզվով: Դա ինձ դուր չի գալիս»:
Հայտնի դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը կրկին Հայաստանում է և պատրաստվում է առաջիկա համերգին: «Սա իմ հայաստանյան երկրորդ այցն է, և ես երջանիկ եմ կրկին լինելու ձեր երկրում»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց հայտնի երաժիշտն ու հավելեց, որ առաջիկա համերգային երեկոյի ընթացքում նոր ստեղծագործություններ են հնչելու, ծրագիրը տարբերվելու է նախորդներից: Համերգային ծրագրի ընթացքում այս անգամ […]
Օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլը, ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը, աշխարհահռչակ System of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ինչպես նաև հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը, սցենարիստ Թերի Ջորջը ներկա կլինեն Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրեմիերային:
Նյու Յորքում մեկնարկել է «Նոր ռեժիսորներ, նոր կինո2017» միջազգային փառատոնը, որի նպատակն է նյույորքցի հանդիսատեսին ծանոթացնել ամբողջ աշխարհի երիտասարդ կինեմատոգրաֆիստների աշխատանքներին:
Իսպանական Mango մակնիշը ներկայացրել է նոր կարճամետրաժ ֆիլմ Journeys շարքից:
Հայաստանը շուրջ 2,5 անգամ ավելացրել է նաև տարբեր արդյունաբերական ապրանքների ներմուծման ծավալները: 2017 թվականի հունվարին այն կազմել է 5 մլն 268,1 հազար դոլար, իսկ 2016-ին` 2 մլն 131,8 հազար: Սակայն արտահանումը նվազել է 7,1 տոկոսով: Այս տարվա հունվարին այն կազմել է 953,2 հազար դոլար, իսկ 2016-ին` 1 մլն 25,7 հազար:
Հանրահայտ նկարիչ Միխայիլ Ալեքսանդրովիչ Վրուբելի` Հայաստանից գողացված աշխատանքը կվերադարձվի: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՌԴ Նախագահ Վլադմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում:
«Միքելանջելո եւ Սեբաստիանո» ցուցահանդեսը, որը պատմում է Վերածննդի իտալացի վարպետների ակտիվ համագործակցության մասին, մարտի 15-ին բացվում է Լոնդոնի Ազգային պատկերասրահում։
«Ժամանակին արձանը տեղադրվել է Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքի հետնամասում: Շենքը ռուսական П տառի տեսքն ուներ, հետագայում նրա բաց հատվածը ևս փակվեց, ու Քոչարի ստեղծագործությունը հայտնվեց փակ տարածքում՝ զրկվելով նախկինում ունեցած իր գրավչությունից»:
«Էյնշտեյնն ասում էր՝ Դոստոևսկին ինձ ավելի շատ բան է տվել, քան բոլոր գիտնականներն ու մտավորականները՝ միասին վերցրած, իսկ ահա կինոն ինձ համար նույն նշանակությունն ունի, ինչ Դոստոևսկին Էյնշտեյնի համար»,- մի առիթով այսպես է բնորոշել իր և կինեմատոգրաֆի կապը համաշխարհային կինոյի հսկաներից մեկը՝ մեր հայրենակից Արտավազդ Փելեշյանը:
Հայերս եվրոպական քաղաքակրթության կարևոր մասն ենք, և երբ բարձրաձայնում ենք, որ առաջինն ենք քրիստոնեությունն ընդունել, պետք է հստակ հասկանանք, որ մենք էլ աշխարհին ասելիք ունենք:
Առաջին անգամ Վահագն Հայրապետյանի «NEW YORK – ԵՐԵՎԱՆ» ջազային կվինտետը նոր երաժշտական երկխոսությամբ ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:
Մարտի 7-ից ռեժիսոր Աննա Արևշատյանի «Բարի լույս» ֆիլմը կարելի է դիտել Երևանի բոլոր կինոդահլիճներում:
«Ռոք փառատոնը գալիս է ավելի գունազարդելու մեր գարունը: Այսուհետ մեր գարունները կազդարարվեն ռոքային մեկնարկով, որովհետև նախատեսվում է փառատոնն անցկացնել ամեն տարի գարնանը: Ինչո՞ւ ռոք փառատոն, որովհետև ռոքը երիտասարդություն է, ազատ մտածողություն, այն ազատությունը, որին ձգտում ենք բոլորս: Ուրախ եմ, որ դրսից այդքան շատ խմբեր են գալու: Ուրախ եմ, որ համերգները կանցնեն ոչ միայն դահլիճներում, այլ նաև բացօթյա ֆորմատով»,- նշում է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Հայաստանում որևէ բանի դեմ իրականում չեն պայքարում՝ ո՛չ կապիտալիզմի, ո՛չ միաբևեռության: Այստեղ կա մարդկանց մի խումբ, որ մտածում են անդադար հարստանալու մասին, իսկ մնացած մասն ուղղակի փախնում են աղքատության ճիրաններից: Սա կապիտալիզմի նոր լիբերալ իդեոլոգիայի արդյունք է, որին դիմադրող արժեքներ պարզապես չեն ստեղծվում, այսինքն ՝միակ և իշխող իդեոլոգիան չի կարողանում ինքնաքննադատության ենթարկվել, հասկանալու համար, որ սխալներն իր ներսում են, որի արդյունքում էլ և սկսում են կեղծ թիրախներ փնտրել»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանին ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և նոր ձեռքբերումներ:
«Եթե վիճակն այդքան անհուսալի լիներ, ես այս երկրում չէի ապրի։ Ես հույսս երբեք չեմ կորցնում։ Մտածում եմ, որ մի օր այս ամեն ինչի ելքը պետք է գտնվի։ Ելքը ճիշտ օրենքներ ընդունելն է և այդ օրենքները կիրառելը»։
Խուզարկությամբ մարիխուանա հայտնաբերվեց:
Մարտի 6-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում կայացավ ՀՀ և ԼՀՂ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված սաների առաջին սիմֆոնիկ համերգը: Համերգը կրում էր «Վարպետները կերտում են վարպետներ» խորագիրը և, չնայած երաժիշտ-կատարողների երիտասարդ տարիքին, հանդիսատեսին իսկապես ներկայացվեց «վարպետին» վայել բարդ և հագեցված համերգային ծրագիր:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը առաջարկ է ստացել ճապոնական հայտնի «JVC Kenwood Victor Entertainment Corporation» կազմակերպությունից` ձայնագրել ճապոնական երգերի խտասալիկ:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ մարտի 6-ին, 65 տարեկան հասակում, կյանքից հեռացել է ջութակահար, մանկավարժ Աշոտ Ճենտերեջյանը:
Հայաստանի մշակույթի նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) համագործակցությամբ մարտի 2-ին և 3-ին Երևանում կայացած հանդիպման շրջանակում կազմակերպվել է լավաշ թխելու և այն հյուրասիրելու արարողություն, ցուցադրվել են հայկական տարազներ, ելույթ է ունեցել Ստվերների թատրոնը, ներկայացվել է «Հայաստանի 10 պատմական քաղաքները» բացիկների փաթեթը:
«Կնոջ դիտանկյունը, որը կարող է լինել նոր, թարմ, այլ է, քան այն, ինչ տղամարդը 100 տարվա ընթացքում ստեղծել է: Պետք է ճիշտ պատմության, ճիշտ հերոսի միջոցով տալ կնոջ դիտանկյունը, և ամեն ինչ կհաջողվի»:
«Համարելով, որ Աստված ամբողջ աշխարհը ստեղծել է բոլորիս համար, միևնույն է, ինձ այստեղ` Հայաստանում եմ լավ զգում։ Միգուցե դա նրանից է, որ, երբ ղարաբաղյան շարժումը եղավ, մերոնք գնացին Ղարաբաղ, երբ բոլորը փախչում էին այնտեղից»։
Աշխարհահռչակ նկարիչ Մարկ Շագալի (1887 – 1985) գունավոր վիմատիպ նկարները դարձել են մարտի 2-ին Նյու Յորքում Swann Auction Galleries աճուրդի գլխավոր օբյեկտը, աճուրդ, որը նվիրված էր XIX եւ XX դարերի արվեստին։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ էր կատարվում իմ հոգում։ Ես, որ երբեք չեմ վախեցել քննություններից, այդ քննության օրը դարձել էի նյարդերի մի կծիկ։ Ամաչում էի հանձնաժողովի անդամներից։
Սիրեցի այդ գործիքը, սովորեցի նվագել և ժամանակի ընթացքում այն փոխարինեցի այլ հարվածային գործիքներով՝ դհոլ, կախոն…