ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Աբու Դաբիի Ազգային վարչության ակտիվ մասնակցությամբ Աբու Դաբիի Ս. Նահատակաց եկեղեցուն կից «Սուրեն Կոժակյան» սրահում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձին:
Իտալահայ գործարար Արթուր Ասատրյանի միջոցներով ձեռք բերված փաստաթղթերը սեպտեմբերի 19-ին հանձնվեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
«Հավաքագրում Ջիհադի համար» ֆիլմը բացահայտում է, թե ինչպես են ծայրահեղական ջիհադիստները երիտասարդներ հավաքագրում ԴԱԵՇ-ի համար:
Համերգային ծրագիրը բավական հագեցած է: Հնչելու է Կոմիտաս, Մանսուրյան, նախատեսված է եվրոպական ծրագիր: Արաքս Մանսուրյանին հանդիսատեսը կլսի վերջում: Նա հանդես կգա իր ուսանողների հետ:
Բերձորի արվեստի դպրոցում գործում են երաժշտական տարբեր բաժիններ, ինչպես նաև կերպարվեստի և պարարվեստի խմբակներ:
Մոսկվայում կյանքի 81-րդ տարում վախճանվել է օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավան:
Պարոնայք, 3 օր ոչինչ չեմ կերել, ազնվորեն եմ ասում: Վախենում եմ գողանալ, որովհետև փախչելու ուժ չունեմ: Բայց ուտել շատ եմ ուզում: Խնդրում եմ, տվեք՝ ով ինչքան կարող է: Դեմքիս մի նայեք. խոստովանում եմ, խմում եմ, ու ինչ էլ տաք, երևի էլի խմելու եմ: Ու քայլեց առաջ:
168.am-ն այն բացառիկ երջանիկներից է, որ ամեն շաբաթ մի նոր ընկեր է ձեռք բերում, ովքեր էլ հենց օգնում են մեր ընթերցողների հանգստյան օրերն ավելի կինեմատոգրաֆիական դարձնելու հարցում: Չենք խախտում ավանդույթը և հերթական կիրակին նշանավորում ենք մեր նոր ընկերոջ՝ Արմեն Մարգարյանի ամենասիրելի 12 ֆիլմերից բաղկացած ցանկը ներկայացնելով, հաճելի դիտում և երկարաժամկետ տպավորություններ մաղթելով:
Պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի ծննդյան օրը` սեպտեմբերի 15-ին Ստամբուլում տեղի է ունեցել Դինքի անվան մրցանակի հանձման արարողություն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ՝ դիտել աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը:
Սեպտեմբերի 14-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունենցավ «Ահեղ դատաստան» բացառիկ մեգաշոուն. Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» ներկայացվեց իտալացի ճանաչված բեմադրիչ Պաոլո Միչիկեի բեմադրությամբ՝ Միքելանջելոյի՝ Սիքստինյան կապելլայի որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարի ուղեկցությամբ:
Ծրագիրն իրականացվում է Կամի երաժշտական ակումբի 10-ամյակի կապակցությամբ «Երևանի Գինու Օրեր»-ի կազմակերպիչների հետ համատեղ:
ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը վերսկսել է Վանաձորի և Փամբակի հովտի հուշարձանների հետազոտումը:
Լեհաստանը ռեժիսոր Ագնեշկա Հոլանդի «Գազանի հետքը» (2017 թ.) ֆիլմը հանրապետությունից «Օսկար» մրցանակի թեկնածու է առաջադրել «Օտար լեզվով լավագույն ֆիլմ » անվանակարգում:
Այս տարի արշավախմբի կազմում 25 հնագետ է, որոնց թվում` Վրոցլավի համալսարանի հնագիտության բաժնի ուսանող, Լիվերպուլի համալսարանի դոկտորանտ, Ֆ. Նանսենի անվան համալսարանի կրկնակի մագիստրոս և այլք:
Օրվա երկրորդ կեսին կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում ելույթով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը և գրող Անտոնիա Արսլանը:
Ռուսական էստրադայի ականավոր դեմքերից մեկը, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը սեպտեմբերի 11-ին ընտանեկան շրջանակում նշում է իր ծննդյան 80-ամյակը:
Ժամանակ առ ժամանակ շատ օգտակար է առակներ կարդալ, որոնք ամենակարևորի մասին մտածելու հիանալի բանալիներ են:
«Այս վայրի, այս շենքի շուրջ ես ցանկանում եմ ստեղծել այն ճաճանչապսակը, ինչի շնորհիվ մարդիկ նորից կզգան, որ մենք նրանց մասին մտածում ենք, և նրանք էլ կսկսեն մեր մասին մտածել»:
Միմյանց լավ ֆիլմեր առաջարկելը հաճոյախոսության նման մի բան է, բայց առանց ավելորդ բառերի: Եվ «Որքա՜ն գեղեցիկ ես, բարի ես, խելացի ես…» հաճոյախոսությունների փոխարեն՝ շաբաթը մեկ անգամ ինքներդ Ձեզ ֆիլմերի տեսքով հաճոյախոսելու հնարավորություն տվեք: Դե՛, իսկ կողմնորոշվելու և ճիշտ «հաճոյաֆիլմություն» ընտրելու հարցում կօգնի 168.am-ի նախաձեռնած սիրելի ֆիլմերով կիսվելու գործընթացի այս շաբաթվա մասնակիցը՝ հայ ժամանակակից գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը:
Չափազանց շատ բան մի բացատրիր: Յուրաքանչյուր բացատրության մեջ ներողություն է թաքնված: Այնպես որ, երբ դու բացատրում ես, թե ինչու դու չես կարող անել այս կամ այն բանը, իրականում ներողություն ես խնդրում քո թերությունների համար` հույս ունենալով, որ քեզ լսողները բարի կլինեն և կներեն քեզ քո թերությունները:
«Փոքրուց սիրել եմ երգել. հաճախել եմ մանկական երգչախումբ, 7 տարեկանում ջութակի եմ գնացել, բայց ինչ-ինչ պատճառներով կիսատ եմ թողել։ Հետո սիրահարվեցի կիթառին. մոտ 6 տարի սիրողական էի նվագում, ինքնուս էի, բայց արդեն մոտ 2 տարի է՝ զբաղվում եմ պրոֆեսիոնալ կիթառով։ Տարիքիս պատճառով ինձ մի կերպ ընդունեցին Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Դավիթը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանին ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ ուժ ու եռանդ և նորանոր ձեռքբերումներ:
Իսրայելից եւ Գերմանիայից մի խումբ հետազոտողներ Հորդանան գետի հովտում հայտնաբերել են բացառիկ կավե անոթ, որը պատրաստվել է ավելի քան 7,2 հազար տարի առաջ: Այդ մասին հայտնել է Jerusalem Post-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին է, որ քրիստոնեական մշակույթն այսուհետեւ էլ կորոշի երկրի զարգացումը, չնայած փախստականների ներհոսքին, որոնք առավելապես իսլամ են դավանում:
Դիարբեքիրի՝ վերջին տարիներին վերանորոգված Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին այդ տարածքում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների արդյունքում թալանվել ու վնասվել է:
Ռուսներն ասում են, որ նա ռուս նկարիչ է, հայերը խոսում են նրա հայկական արմատների մասին։ Ես կարծում եմ՝ եթե խորն ուսումնասիրես Այվազովսկուն և այն միջավայրը, որտեղ նա ծնվել և մեծացել է, կուրվագծվի հետևյալ պատկերը։
Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսում բազմաթիվ կտավների կողքին կներկայացվի նաև նկարչի «Քրիստափոր Կոլումբոս» ստեղծագործությունը: «Արարում» խորագրով ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 15-ից հունվարի 15-ը Հայաստանի ազգային պատկերասրահում:
Այս պահին առաջադրված թեկնածուներն են ռեժիսոր Վահե Գևորգյանցը՝ Ռուբեն Գևորգյանցի որդին, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը և «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Համոզված եմ, որ այդ պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուները տաղանդավոր եւ կայացած կինոգործիչներ են եւ արժանի են ղեկավարել մեր միությունը: Ուստի ցանկանում եմ, որ նախընտրական արշավն ուղեկցվի ազնիվ մրցակցությամբ, անցնի փոխադարձ հարգանքի մթնոլորտում: