Բաժիններ՝

Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Երևանում

Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ հունիսի 15-­ին Երևանում հանդես կգա համերգային ծրագրով:

Ծրագրում կհնչեն Պ.Ի. Չայկովսկու հինգերորդ սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը և այլ ստեղծագործություններ: Իբրև մենակատար՝ նվագախմբի հետ ելույթ կունենա հայ երիտասարդ տաղանդաշատ ջութակահարուհի Դիանա Ադամյանը:

Ռուսաստանի առաջատար նվագախմբի համերգը Երևանում` հայ մենակատարի մասնակցությամբ, հայ­ռուսական դիվանագիտական հարաբերությունների այս տարի նշվող 25-­ամյա տարելիցի լավագույն մշակութային անդրադարձն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս