
Ազնավուրը հաջորդ տարի ապրիլին կրկին կլինի ռուսական բեմում

Աշխարհահռչակ երգահան և շանսոնների կատարող, դերասան, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրը 2018 թվականին երկու համերգով հանդես կգա Ռուսաստանի Դաշնությունում:
Առաջին համերգը տեղի կունենա ապրիլի 25-ին Սանկտ Պետերբուրգի «Октябрьский» մեծ համերգային սրահում:
Արդեն ապրիլի 28-ին շանսոնյեն հանդես կգա Մոսկվայի Կրեմլի պետական համերգասրահում: Համերգի տոմսերն արդեն վաճառքում են: